ԱՄՆ-ում կսկսեն թափոններից պիցցա պատրաստել
Международные новостиԱմերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում կսկսեն թափոններից պիցցա պատրաստել: Այս մասին հաղորդել է «Waste360»-ը:
«Ugly Pickle Co.» ապրանքանիշի հիմնադիր շեֆ խոհարարները պատմել են, որ պիցցայի պատրաստման ժամանակ օգտագործվելու են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ենթամթերքները, հին բանջարեղենը, մրգերը, ինչպես նաև հացահատիկի թափոնները: Նրանք նշել են, որ իրենց արտադրանքն անվանելու են «աղբային կարկանդակներ»:
Պիցցայի արտադրողների համաձայն՝ նախագծի նպատակն է՝ ամենօրյա սննդային թափոնները հասցնել նվազագույնի և օգնել տեղացի ֆերմերներին: Պիցցան մատուցելու են քաղաքի ռեստորաններից մեկում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը