ՖԻՖԱ-ն անվանել է տարվա լավագույն խաղացողների եռյակը
СпортՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2020 թվականի լավագույն խաղացողների եռյակը: Այս մասին հաղորդել է կազմակերպության կայքը:
Տարվա լավագույն խաղացողի կոչման համար կմտցնեն Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Առանձին մրցանակի կարժանանա նաև տարվա լավագույն դարպասապահը: Մրցանակի հավակնորդներն են՝ Ալիսոնը՝ «Լիվերպուլից», Մանուել Նոյերը՝ «Բավարիայից» և Յան Օբլակը՝ «Ատլետիկոյից»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը