Ինքնաթիռի ուղևորուհին կորոնավիրուսով ուղեկցի մահվան վկա է դարձել
TVԻնքնաթիռի ուղևորուհին, ով կորոնավիրուսով ուղեկցի մահվան վկա է դարձել, հույզերով կիսվել է իր թվիթերյան էջում:
@jobreauxx մականունով Twitter-ի օգտատիրուհին գրել է, որ ինքնաթիռում իր աչքի առաջ, կնոջ ընկերակցությամբ թռչող մարդ է մահացել:
-Տղամարդը, ով նստած էր իմ ետևում, մահացավ, - գրել է նա:
Բացի այդ, աղջիկն ավելացրել է, որ հանգուցյալի կինը հաստատել է՝ ամուսնու հանձնած կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել:
Հրապարակման հեղինակը չի նշել, թե որ ավիաընկերությունն է թռիչք կատարել, սակայն նշել է, որ օդաչուն արտակարգ վայրէջք կատարելու որոշում չի կայացրել և շարունակել է թռիչքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը