Գագիկ Մինասյանը՝ ԵՏՄ-ի մասին. «Միությունն ընդգծված տնտեսական է»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների համար անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունից սպասվող արդյունքներին և խոսել այն խնդիրներից, որոնք պետք է հաղթահարել, որպեսզի անդամակցել այդ միությանը,- տեղեկացնում է Orer.am լրատվական կայքը: Բանախոսը պնդում է, որ միությունը ընդգծված տնտեսական է և նշում, որ այդ պնդումը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են քաղաքական և անկախության կորստի հարցերի մասին:
«Երկրորդ կարևոր պնդումը այն է, որ այս անդամակցումը Հայաստանի տնտեսության համար տալիս է նոր մեծ հնարավորություններ»,- ասում է Գագիկ Մինասյանը: Մինասյանը հավելում է, որ մենք հնարավորություն ենք ունենում մտնել 180.000-անոց շուկա, որը ընդլայնման մեծ հեռանկար ունի:
Ըստ պատգամավորի՝ արդեն անդամակցելով այդ միությանը, մենք ձեռք ենք բերում կարևոր արտոնություններ: Խոսքը վերաբերում է գազի սակագնին, նավթամթերքի և չմշակված ադամանդի ներկրմանը:
Գագիկ Մինասյանը հայտնեց, որ անդամագրված պետություններում գործելու են նույն սանիտարական նորմերը, որը և թույլ կտա առանց որևէ խնդիրների արտահանել ապրանքներն արտերկիր:
Մինասյանը կարևոր է համարել նաև ՀՀ քաղաքացիների համար ազատ տեղաշարժի և աշխատելու մեծ հնարավորությունը ԵՏՄ տարածքում:
Գագիկ Մինասյանը ասում է նաև, որ Հայաստանի անդամակցումը բխում է մեր պետական շահերից, բայց մեր անդամակցելով, շահում են նաև մյուս երկրները:
Լևոն Փանոսյան