Ереван, 28.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Европейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест» Армянская сеть TUMO начала работу в Испании Яна Егорян привела команду к золоту Кубка мира Информационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или Китаю Пашинян анонсировал для Армении эпохальные события Ашот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народа NBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в Иране Мировые цены на газ могут летом вырасти на 50% В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие


Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի փորձում է համոզել Էրդողանին՝ միասին դուրս գալ Վլադիմիր Պուտինի դեմ. Նարեկ Մալյան (տեսանյութ)

TV

Դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՀ-ն, խզել է դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հաստատելով համարյա թշնամական հարաբերություններ: Փոխարենը, Նիկոլ Փաշինյանն, իր աթոռը պահելու համար, փորձում է հարաբերություններ հաստատել Էրդողանի հետ և նրա հետ միասին դուրս գալ ՌԴ-ի դեմ: Այս մասին ասաց «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: Վերջինս նաև նշեց, որ չի հաջողվելու Նիկոլ Փաշինյանին հայերի ճակատագիրը հանձնել թուրքերի ողորմածությանը՝ հանուն իր աթոռը պահելու:

Այդ գաղտնի գործընթացների միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելն է: Դրանք սկսվել են դեկտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 17:00-ի մոտակայքում, երբ Արայիկ Հարությունյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ ադրբեջանցիները, պայմանավորվածություններից  դուրս գալով,Հադրութի շրջանում  ևս 3 գյուղ փորձում են  առաջ շարժվել: Նիկոլ Փաշինյանն ընկել է հիստերիկ նոպայի մեջ և ասել, թե ինչու են իրեն զանգահարել, ի՞նչ կապ ունի ինքը Ղարաբաղի հետ, Հադրութի հետ կապ չունի և թող իրեն չզանգեն, ինքն ընդհանրապես պատասխանատու չէ այդ ամենի համար և խորհուրդ է տալիս գնալ, աղաչել ռուս խաղաղապահներին, որ կարգավորեն այդ հարցը:

Մալյանը նշեց, որ դրան հաջորդում է վարչապետի  մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումն  առ այն, որ այդ խնդիրը ռուս խաղաղապահների լուծման դաշտում է: Սակայն, որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հետ է զանգահարում Արայիկ Հարությունյանին և իր հանճարեղ տարբերակը հայտնում՝ ցույց կազմակերպել ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման վայրի դիմաց, սակայն Արցախից ասում են, որ Արցախի մնացած փշուրների անվտանգության միակ երաշխավորն այդ պահին ռուս խաղաղապահ զորքերն են, ուստի՝ ինչի համար պետք է գնալ և այդ միակ երաշխավորի դեմ ցույց անեն, դա դուր չի գա Պուտինին և ընդհանրապես ՌԴ-ին:

Արայիկ Հարությունյանի այդ դիտարկմանը Փաշինյանը շատ սուր է արձագանքում՝  հնչեցնելով հայհոյանքներ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ղեկավար կազմի, ինչպես նաև ռուս ժողովրդի հասցեին: Այդ խոսակցության ձայնագրությունը հայտնվում է ռուս խաղաղապահ զորքերի ղեկավարի, ինչպես նաև ՌԴ հատուկ ծառայությունների մոտ:

Մալյանը հայտնեց, որ հենց այդ պահից սկսած է Նիկոլ Փաշինյանը սկսում ձևացնել , թե խմած է, որպեսզի այդ խոսակցությունը վերագրվի ծայրահեղ  խմածության վիճակին:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դեմ ցույցին, ապա Արայիկ Հարությունյանը հրաժարվում է կազմակերպել այն: Ցույցը կազմակերպում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանը, ով Արցախում գտնվող և իր ազդեցության տակ եղած մարդկանց միջոցով կազմակերպում է մոտ 20 հոգանոց ակցիա՝ ռուս խաղաղապահների տեղկայման վայրի դիմաց:

Այդ ակցիայից հետո՝ ժամը 22:00-ի մոտակայքում, զանգահարում է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից  մեկը և Նիկոլ Փաշինյանի հետ շատ կոշտ զրույց ունենում, որի ժամանակ Փաշինյանն ակնարկում է, թե  պատրաստվում է  Հայաստանից հանել 102-րդ ռազմաբազան, ինչին  ՌԴ-ից արձագանքում են, որ մեծ հաճույքով կհանեն այդ ռազմաբազան, քանի որ այն կորցրել է իր ռազմավարական նշանակությունը ՌԴ-ի համար, այն այժմ պետք է միայն Հայաստանին,  և եթե Հայաստանը ցանկանում է, ապա կարող են սկսել այն դուրսբերելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ հենց հիմա ՔՊ վարչության նիստ է կազմակերպելու և հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարի, որ ՀՀ-ն փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը և ամբողջությամբ հրաժարվում ՌԴ-ի հետ  դաշնակցային հարաբերություններից, ինչպես նաև դուրս է գալիս ԵԱՏՄ կազմից:

Փաստացի, դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՀ-ն, խզել է դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հաստատելով համարյա թշնամական հարաբերություններ: Հաջորդ օրն առավոտյան Փաշինյանը, տեսնելով, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն ամբողջությամբ խզելու արդյունքում կորցնելու է նաև իր աթոռը, կայացնում է շատ ստոր որոշում՝ համոզել Էրդողանին, որ միասին  դուրս մղեն ՌԴ-ին տարածաշրջանից:

Այժմ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ մի օր Էրդողանը կհամոզվի և իր հետ միասին կորոշի դուրս գալ Պուտինի դեմ: Հենց այս պատճառով է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ծաղրում են մեզ, իսկ Փաշինյանը որևէ արձագանք չի տալիս:

Մալյանը նաև հայտնեց, որ կիրակի օրը կայացած անվտանգության խորհրդի նիստի միակ նպատակն էր՝ հայտարարել, որ պետք է բարելավվել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ի երեկոյան ուժային կառույցները տագնապային վիճակի բերելուն, ապա Մալյանը հայտնեց, որ  Փաշինյանը մտածել է՝ երբ հայտարարի Հայաստանի՝ ԵԱՏՄ դուրս գալու մասին, ժողովուրդը դուրս կգա փողոց, ուստի ամբողջ ոստիկանության համակարգը բերվել է թիվ 1 տագնապային վիճակը: Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել  ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին, տեղի է ունեցել լարված զրույց, որի ընթացքում ԱԱԾ տնօրենը փորձել է ուշքի բերել Փաշինյանին, բացատրել, որ նույնիսկ ԱԱԾ- ի «Ալֆա» ջոկատը  չի կարող պահել, եթե Փաշինյանը պետականությունը կործանի, և ժողովուրդը ընդվզի: Այնուհետև, Փաշինյանը փորձել է ոստիկանապետի հետ համաձայնության գալ, համոզել, որ ոստիկանությունը դեմ դուրս գա ժողովրդին և ԱԱԾ-ին, եթե հանկարծ ԱԱԾ-ից միանան ժողովրդին, սակայն ոստիկանապետն ասել է, որ դա բացառվում է՝ չի կարող ուժային կառույցը դուրս գալ մեկ այլ ուժային կառույցի դեմ, բացի այդ, ոստիկանությունը մի կերպ է կառավարում ընթացող ցույցերը, եթե նոր ընդվզում տեղի ունենա, ոստիկանությունը չի կարող կառավարել դրանք: Նիկոլ Փաշինյանը հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանապետի հասցեին, որից հետո ոստիկանապետը վերադարձել է իր աշխատավայր, հավաքել ոստիկանության կոլեգիայի անդամներին և տեղեկացրել, որ հրաժարականի դիմում է ներկայացնել և այլևս չի հանդիսանում ՀՀ ոստիկանապետը՝ նշելով, որ մինչև նոր ոստիկանապետի նշանակումը կիրականացնի ոստիկանապետի պարտականությունները՝ խնդրելով գաղտնի պահել այդ տեղեկությունը:

Մալյանը նշեց, որ փաստացի շաբաթ օրվանից մենք չունենք ոստիկանապետ, սակայն դա գաղտնի է պահվում: Մալյանն ընդգծեց, որ ոստիկանապետն իրեն արժանավայել է պահել, ինչը հատուկ է սպային:

Նարեկ Մալյանը նաև հայտնեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով Փաշինյանը հրավիրել է սորոսական, թուրք ներող Արսեն Խառատյանին, ով իր արևմտյան կապերի միջոցով փորձում է  ազդել Էրդողանի վրա, որպեսզի վերջինս ավելի լավ վերաբերվի Նիկոլ Փաշինյանին և միասին դուրս վռնդեն ՌԴ-ին տարածաշրջանից՝ Հայաստանին հանձնելով թուրքերի ու ադրբեջանցիների ողորմածությանը:

 

 

 

 Ավելին...

Европейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Прокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаАрмянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынок