Բայդենը մեկնաբանել է որդուն առաջադրված մեղադրանքները
TVԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը գտնում է, որ որդուն՝ Հանթերին առաջադրված հետաքննությունն իր դեմ է ուղղված: Բայդենն այս մասին հայտարարել է «Սթիվեն Քոլբերտի ուշ շոուի» եթերում: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
-Դա, սովորականի պես, իմ դեմ է ուղղված: Կարծում եմ, որ սա կեղտոտ խաղի տեսակներից մեկն է, - ասել է քաղաքական գործիչը:
Ընտրված նախագահը շեշտել է, որ լիովին վստահում է որդուն, և որ իրեն «ոչ մի մեղադրանք չի հուզում»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: