Կորոնավիրուսի երկրորդ զոհը Պետդումայում
Международные новостиՄահացել է Պետդումայի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վալենտին Շուրչանովը: Նյութը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Քաղաքական գործչի մահվան պատճառը կորոնավիրուսային համավարակն է:
-Նա երբեք չբողոքող, շատ բարի անձնավորություն էր: Շատ բարի, անկեղծ և նրբանկատ էր, - նշել է պատգամավորի համակուսակից գործընկերը:
Շուրչանովը COVID-19-ի պատճառով մահացած երկրորդ պատգամավորն է: Ավելի վաղ կորոնավիրուսից մահացել է նրա համակուսակից Վախա Աղաևը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը