Թբիլիսիում բերման է ենթարկվել տղամարդը, որը սպառնում էր ինքն իրեն նռնակով պայթեցնել
Международные новостиՈստիկանները բերման են ենթարկել նռնակով տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել ինքն իրեն Թբիլիսիի ծայրամասում: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները: Դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն կներկայացվի ավելի ուշ:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը կապված է ընտանեկան կոնֆլիկտի հետ: Նշվում է, որ սպառնալիքները հնչել են տղամարդուց, որի անունով գրվել էր սահմանափակող օրդեր: Քաղաքացին խախտել էր արգելանքի մասին դատական որոշումը:
Տղամարդուն բերման ենթարկելու ոստիկանական գործողությունն իրականացվել էր անվտանգության ուժգնացված միջոցառումների պայմաններում: Տարածքը շրջափակվել էր, որտեղ թույլ չէին տալիս մուտք գործել նաեւ լրագրողներին: Հայտնի չէ՝ ինչ պահանջներ էր ներկայացնում տղամարդը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն: