10 սարսափելի փաստ Կոկա-կոլայի մասին
Սանասար Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
1) ԱՄՆ շատ նահանգներում ճանապարհային ոստիկանությունը մեքենայի մեջ 2 մեծ տարայով կոլա է պահում, որպեսզի ավտովթարից հետո արյունը մաքրի մայրուղուց:
2) Ամանի մեջ կոկա-կոլայի հետ մսի կտոր թողեք և երկու օր անց միսն այնտեղ չեք գտնի:
3) Լվացարանը մաքրելու համար կոլայի շիշը լցրեք և մեկ ժամվա ընթացքւմ մի’ մաքրեք:
4)Մեքենայի քրոմապատ բամպերից ժանգի հետքերը անցկացնելու համար կոկա-կոլայով թացեցրած ալյումինե փայլաթիթեղի ճմրթած հատվածով մաքրեք բամպերը:
5) Ավտոմեքենայի մարտկոցի կոռոզիան հեռացնելու համար մի շիշ կոլա լցրեք և, կոռոզիան կանհետանա:
6) Ժանգոտած պտուտակը պտտեցնելու համար կոկա-կոլայով կտորը թացեցրեք և քսեք պտուտակի վրա մի քանի րոպե:
7) Հագուստը կեղտից մաքրելու համար կոկա-կոլայի շիշը լցրեք կեղտոտ հագուստի վրա, ավելացրեք լվացքի փոշի և սովորականի նման լվացեք մեքենայի մեջ: Կոլան կօգնի ազատվել հետքերից: Կոկա-կոլան նաև կմաքրի ճանապարհային փոշուց ավտոմեքենայի ապակիները:
8) Կոկա-կոլայի ակտիվ բաղադրիչը ֆոսֆորաթթուն է: Նրա рН հավասար է 2.8: 4 օրվա ընթացքում այն կարող է Ձեր եղունգները քայքայել:
9) Կոկա-կոլայի խտանյութը տեղափոխելու համար բեռնատարը պետք է սարքավորված լինի հատուկ սարքերով`բարձր քայքայիչ հատկությամբ նյութերի համար նախատեսված:
10) Կոկա-կոլան տարբեր վայրեր բաշխողները արդեն 20 տարի այն օգտագործում են իրենց բեռնատարի շարժիչների մաքրման համար: