Ֆանտաստիկ բան է կատարվել` երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել
TVԱյսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, Ռուսաստանի հետ է այդ հարցերը պարզում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ֆանտաստիկ բան է կատարվել, մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել:
Այսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, Ռուսաստանի հետ է այդ հարցերը պարզում:
Ամեն մի անլվա ազերի կարող է անցնել Հայաստանի սահմանն ու մտնել մարդկանց տներն, պահանջել այն ազատել, մարդ գողանալ ու դիմացը, հակառալ կողմից, պետություն ներկայացնող անձ չկա: Սա նվաստացման գագաթնակետն է:
Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել, իսկ ամենաֆանտաստիկն այն է, որ կա մի զանգված, որ այդ անձին պաշտպանում ու արդարացնում է, վերլուծում է դրա խոսքը, հիմնավորում... Դա չտեսնված ու չլսված բան է»,- գրել է նա: