Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ թուրք զինվորականներ են ուղարկվել Ադրբեջան
Международные новостиԹուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հաստատել է, որ թուրք զինվորականներ են ուղարկվել Ադրբեջան՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնելու համար:
«Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն են իրականացնելու մեկ գեներալ և ևս 35 թուրք սպաներ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: