Էրդողանի «ախորժակն» ավելի է մեծանում
Международные новости«Թուրքիայում ավելի են ակտիվանում պանթուրքիստական քաղաքական ուղղվածության տարբեր արտահայտումները։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկով։ Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրուցում նշեց, որ ներքին քաղաքականության առումով դա պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դաշնակիցը պանթուրքիստական ուղղվածության «Ազգայնական շարժում» կուսակցությունն է։ Թուրքական մամուլը գրում է, որ թուրքական քաղաքական դաշտի վետերան եւ «Ազգայնական շարժում» կուսակցության երկարամյա ղեկավար Դեւլեթ Բահչելին մեծ ազդեցություն ունի Էրդողանի վրա։
Արտաքին քաղաքականության բնագավառում եւս Թուրքիայում ակտիվանում է պանթուրքիստական ուղղությունը։ Այն դրսեւորվում է ինչպես փափուկ ուժի կիրառմամբ, այնպես էլ՝ ռազմական ոլորտում։
Պանթուրքիստական ուղղվածությունից բացի, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ակտիվացրել է նաեւ պանիսլամիստականը։ Թուրքիան ակտիվորեն ձգտում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը։ Սաֆրաստյանի խոսքով, այստեղ կան հետաքրքիր նոր զարգացումներ, որոնց մասին մեզանում, ցավոք, քիչ է խոսվում։ Մասնավորապես, Էրդողանի հովանու ներքո ստեղծվել է մի հայեցակարգ՝ «Ասրիկա»-ն (Ասիա եւ Աֆրիկա), որի նպատակն է ուժեղացնել համագործակցությունը իսլամական երկրների միջեւ։ Դրանք 61 իսլամական երկրներ են Ասիայից եւ Աֆրիկայից։ Արդեն իսկ այդ ուղղությամբ սկսել են քայլեր իրականացնել, ինչպես, օրինակ, իսլամական կոնֆեդերացիա ստեղծելուն ուղղված աշխատանքները, որի մայրաքաղաքը պետք է լինի Ստամբուլը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: