Մահացել է Բորիս Գրաչևսկին
Международные новости71 տարեկան հասակում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հրեական համայնքների Դաշնության Հանրային խորհրդի նախագահ Բորուխ Գորինը։
Նրա խոսքերով, մահվան պատճառը եղել է կորոնավիրուսային վարակը։ Տեղեկությունը հաստատել է Գրաչևսկիի կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան։
Գրաչևսկին վարակվել է կորոնավիրուսով դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նա հոսպիտալացվել է: