Վրաց-հայկական սահման տանող ճանապարհը փակ է մեծ մեքենաների համար
Международные новостиՎրաստանում ձյան առատ տեղումների պատճառով մի շարք ավտոճանապարհներ սահմանակումներով են գործում։
Ուժեղ քամու, ձյան ու վատ տեսանելիության պատճառով վրաց-հայկական սահման տանող` Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհին արգելված է կցորդով, կիսակցորդով մեքենաների ու ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Սահմանափակումը մայրուղու 90-112 կմ-ի վրա է։ Մնացած հատվածներում ճանապարհը բաց է։
Ինտենսիվ ձյան պատճառով մեծ բեռնատարների համար փակվել է նաև Քութաիսիի ավտոմայրուղու` 39-60 կմ հատվածը։