Իշխանությունը հոգեվարքի մեջ է, եթե կարծում է՝ ՃՈ-ի տուգանքից պետք է վախենանք. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
TVԱյս իշխանությունը հոգեվարքի մեջ է, եթե կարծում է, որ Ճանապարհային ոստիկանության տուգանքից պետք է վախենանք, Հանրապետության հրապարակում «Արժանապատվության ավտոերթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենք իջնում էին Նոր Նորքից ու Ավանից, ճանապարհին ՃՈ տեսուչները շուրջ 10 մեքենաներ տարբեր պատճառաբանություններով կանգնեցրել են, որպեսզի դրանք չկարողանան մասնակցել ավտոերթին։
«Եթե այդ մարդկանց թվում է, որ մենք կալանքից չենք վախենում և պետք է ՃՈ տուգանքից վախենանք, ուրեմն նրանք հոգեվարքի մեջ են»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։