Հայտնաբերվել է կորոնավիրուսի անսպասելի հետևանք
Международные новостиՄարդիկ, ովքեր ունեցել են COVID-19 միջին և ծանր ձևով, կարող են ձեռք բերել կարճատեսություն, ասել է ակնաբույժ, բժիշկ Տատյանա Շիլովան:
Ըստ նրա՝ կորոնավիրուսային վարակը կարող է խորացնել ոսպնյակի հետ կապված փոփոխությունները, որի արդյունքում՝ տեսողությունը վատանում է։
«Մարդը, ով կարդում էր առանց ակնոցների, վարակը հաղթահարելուց հետո հայտարարել է, որ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել», - բացատրել է բժիշկը Zvezda-ին տված հարցազրույցում: Շիլովան նշել է, որ որոշ հիվանդների մոտ, հիվանդությունից հետո, խոռոչի փոքր անոթներում խանգարվում է արյան շրջանառությունը, ինչը կարող է «աղոտ» տեսողության բերել: Հիվանդության բացասական հետեւանքներից խուսափելու համար նա խորհուրդ է տվել այցելել ակնաբույժի և հետազոտություններ կատարել: