Ուկրաինայում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կրկին պետական դավաճանության մեջ են մեղադրում
Международные новостиՈւկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրել, հաղորդում է РИА Новости-ն։
Պատճառն, այսպես կոչված, խարկովյան համաձայնությունն է՝ ստորագրված 2010 թ. Մոսկվայում, որի արդյունքում Ուկրաինան գազի սակագնի զեղչ ստացավ Ղրիմում այդ ժամանակ տեղակայված ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչև 2025 թ. երկարաձգելու դիմաց։
Յանուկովիչը, մասնավորապես, մեղադրվում է նրանում, որ ՌԴ իշխանությունների հետ կանխամտածված պայմանավորվածությամբ՝ ի վնաս Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության, պաշտպանունակության, պետական ու տնտեսական անվտանգության, Ռուսաստանին՝ ի դեմ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի, օգնել է Ուկրաինայի դեմ պառակտիչ գործողություններ կատարելու հարցում։
Յանուկովիչի նկատմամբ պետական դավաճանության դրվագներով առաջին անգամ չէ, որ քրեական գործ է հարուցվում. նա արդեն իսկ հեռակա դատապարտվել է այդ մեղադրանքով։