Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը: Այդ մասինշ վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում իրենք հավանություն են տալիս. 65,1 տոկոսը նշել է նախագահին, 30,5 տոկոսն անվստահություն են հայտնել նրա նկատմամբ:
Բացի այդ, մասնակիցները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում գործունեությանը նրանք հավանություն են տալիս: Պուտինին նշել է 61,1 տոկոսը, նրա գործունեությանը հավանություն չի տալիս 28,8 տոկոսը: Հարցումն անցկացվել է հունվարի 18-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակաշրջանում:
Համառուսաստանյան նման հարցումներին, որոնք անցկացնում է «ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ»-ը, մասնակցում են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիները: 2018 թվականի հունիսի 18-ից ամեն օր հարցվում են 1,6 հազար քաղաքացիներ:
Հարցման մեթոդը հեռախոսային հարցազրույցն է՝ հարցվածների 11,2 հազար ծավալով ստացիոնար եւ շարժական համարների պատահական ընտրությամբ: Անճշտությունը չի գերազանցում 1 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: