Միամտություն է կարծելը, թե Ռուսաստանը չի միջամտում մեր ներքաղաքական գործընթացներին. Արման Մելիքյան
АналитикаԱրցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար, արտաքին և լիազոր դեսպան Արման Մելիքյանն անդրադառնալով ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Թուրքիայի առաջնորդի միջև բանացություններ վարելու մասին հայտարություններին, նշեց, որ տարիներ շարունակ մեր ռազմավարական դաշնակիցը նման բանակցություններ է վարել , պարզապես հիմա են այդ մասին բարձրաձայնում: Եվ հիմա նման հայտարարություններ անելով, միգուցե նպատակ ունեն, որ Հայաստանը ևս նման բանակցություններ սկսեն:
«Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ գործընթացները սրընթաց են զարգանում և այն ինչ մերժելի էր երեկ, այսօր կարող է ավելի մերժելի լինել, կամ, միգուցե, ընդունելի, բայց որպեսզի այդ ամենը կարողանանք գնահատել պետությունը պետք է այդ գնահատման ապարատը ունենա: Առայժմ այդ ապարատի գործունեության աստիճանը տեսանելի չէ: Եվ այն կասկածները որոնք կարող են լինել պատերազմի վեսկսման և այլ հարցերի վերաբերյալ, փաստացի չեն երևում: Իմ դիտարկամբ, կա՛մ տարիներ շարունակ եղած համակարգերը նորմալ չեն գործել, կա՛մ լավ չեն գործել, կա՛մ գործել են մեր դեմ: Հետևաբար, այստեղ պետությունը խնդիր ունի լուծելու»,- ասաց Ա. Մելիքյանը:
Արցախի հիմնահարցի հետագա խնդիրները լուծելու հարցը, ըստ դիվանագետի կախված է մեզանից: Մասնավորապես՝ որքան արագ կկարողանանք դուրս գալ ներկայիս ռազմաքաղաքական նոկաուդի իրավիճակից:
«Միամտություն է կարծելը, թե Ռուսաստանը չի միջամտում մեր երկրի ներքաղաքական գործընթացներին: Ես կարծում եմ, որ և՛ Արցախում, և՛ Հայաստանում Ռուսաստանը շատ ուրույն և ստանդարտ լծակներ ունի իր քաղաքական ազդեցությունները և մոտեցումները տեղի հասարակությանը հասցնելու համար»,- ասաց Ա. Մելիքյանը:
Խոսելով թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին դիվանագետն ասաց, որ այն հարկավոր է դիտարկել թուրքական ուժի կոնսոլիդացիայի համատեքստում: Եվ այն, որ այդ ուժի ցուցադրումը մեր սահմաններին մոտ վայրում է իրականացվում, ապա դա դեռ չի նշանակում, որ այն ուղղված է հենց մեր դեմ: