Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱՄՆ-ն կոշտ պատասխանեց Թուրքիային. Ինչ որ բան է փոխվել

Международные новости

Չնայած Պետդեպարտամենտում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքում Թուրքիան չէր հիշատակվում որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության սպառնալիք, Անկարան շտապեց մեղադրել Վաշինգտոնին 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ։

 

«Միացյալ Նահանգները չի մասնակցել 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին։ Վերջերս հակառակի մասին հնչած հայտարարությունները, որոնք արել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, բացարձակ սուտ են», – նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարությունում։ «Այդ խոսքերը եւ մնացած անհիմն հայտարարությունները Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններում ԱՄՆ պատասխանատվության մասին չեն համապատասխանում Թուրքիայի կարգավիճակին՝ որպես ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ ու ՆԱՏՕ-ի դաշնակցի», – ավելացրել է Փրայսը։

 

Թուրքիայում հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Փորձագետները նշում են, որ ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը նման կերպ չէր պատասխանել Թուրքիայի հայտարարություններին:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը Պուտինի ու Էրդողանի ընկերության նոր փուլի մեկնարկն էր։ Անգամ այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը Սիրիայի երկնքում, իսկ հետո Անկարայում սպանվեց Ռուսաստանի դեսպանը, Մոսկվան հայտարարեց, որ ոչ թե Թուրքիան է մեղավոր, այլ «երրորդ ձեռքը»։ Քանի դեռ ԱՄՆ նախագահը Թրամփն էր, Անկարան չէր հիշում հեղաշրջման փորձի մասին ու Ռուսաստանի հետ մեկը մյուս հետեւից ահաբեկչական գործողություններ էին իրականացնում։ Վերջին գործողությունն ամենաարյունոտն էր՝ Ղարաբաղում։ Հիմա ինչ-որ բան է փոխվել։

Թուրքիայի ղեկավարի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Քննարկվել են ամերիկա-թուրքական հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Արեւելյան Միջերկրականում, Կիպրոսում, Աֆղանստանում, Ղարաբաղում, ինչպես նաեւ համավարակի ու կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերը։

Սալիվանը մտահոգություն է հայտնել, որ ռուսական С-400 հրթիռային համալիրներ գնելով՝ Թուրքիան խափամնում է Հյուսիսատլանտյան դաշինքի արդյունավետությունն ու միասնականությունը: Սալիվանն ընդգծել է, որ «Բայդենի վարչակազմը ցանկանում է հաստատել ամերիկա-թուրքական կառուցողական կապեր, ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ արդյունավետ կառավարելով տարաձայնությունները»:

Անվտանգության հարցերով Ատլանտյան խորհրդի հետ տեսակոնֆերանսում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Թուրքիան դադարել է ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից լինել։ Թուրքիան Սիրիայում առանց ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցման ռազմական գործողություններ է սկսել այն տարածքներում, որտեղ նրա դաշնակիցներն են։ ԱՄՆ-ն այն ժամանակ զորքերը դուրս բերեց Սիրիայից։ Դրանից հետո մենք տեսանք Թուրքիայի նույն գործողությունները Լիբիայում, Ղարաբաղում, Միջերկրականում, ասել է Մակրոնը։

Նա դրական տեղաշարժեր է տեսնում այն բանից հետո, երբ ԵՄ-ն սկսեց կոշտացնել քաղաքականությունը, իսկ ԱՄՆ-ն հայտարարեց ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերությունների ամրապնդման մասին։

Թուրքիան, մի կողմից, փորձում է վերականգնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հարաբերությունները եւ մարտ-ապրիլին կտրուկ քայլեր թույլ չտալ, մյուս կողմից ուժ է ցուցադրում՝ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվել։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հպարտությամբ պատմել է, որ «Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Ղարաբաղի հարցով մոնիտորինգային կենտրոն է ստեղծել»։ «Երեւանը չպետք է նոր արկածների մեջ ընկնի», ասել է նա։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը նամակ է ուղարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերին՝ պատասխան պահանջելով հաղորդագրության մասին, ըստ որի, այդ երկրում ԱՄՆ ներկայացուցիչը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման» առթիվ։

Շերմանը բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ավելի վաղ արած հայտարարությունը, որում նա ընդգծել է որ ԱՄՆ-ն կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնությունը եւ անհրաժեշտության դեպքում կդադարեցնի այն։

Կոնգրեսականներ Ջեքի Սփայերը եւ Ադամ Շիֆը նախագահ Ջո Բայդենին կոչ են արել նաեւ վերջ դնել Ամերիկայի լռությանն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ ու դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, որը վերջին երկու տարիներին կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար։

«Մենք պետք է նաեւ վերագնահատենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Բայդենը կարող է վճռական եւ հնարավորինս շուտ աջակցել մարդու իրավունքները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն այս տարվա ապրիլին», – նշել են կոնգրեսականները։

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank