Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ահա, թե ինչ է թաքցնում Քրեակատարողական ծառայությունը

Շուրջ 2 շաբաթ առաջ «Դեժավյու» տելեգրամ ալիքի տեղեկացմամբ` թվով 5 հայ ռազմագերիներին ադրբեջանցիները փոխանակել էին Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը  2020 թվականի մարտի 14-ից կրում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով:Սա արդեն երկրորդ դեպքն էր,  երբ Հայաստանի Հանրապետությունում իրենց պատիժը կրող ադրբեջանցի քրեական հանցագործներին ՀՀ  իշխանությունները ազատ են արձակում անհայտ հիմքերի ու ընթացակարգերի առկայությամբ և ուղարկում Ադրբեջան` փոխարենը մի քանի հայ ռազմագերիներ ստանալով։

Ընդգծենք` խոսքը դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելու պարագայում իրենց պատիժը ՀՀ-ում կրող քրեական հանցագործների մասին է։

Ռազմագերիների վերադարձման առաջին փուլում մեր իշխանությունները Ադրբեջանին վերադարձրին պետական սահմանը ապօրինի հատած մի քանի անձի, այդ թվում՝ քարվաճառցի անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող ու իրենց պատիժը Շուշիի բանտում կրող դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, ում նկատմամբ ավելի բարեգութ էին գտնվել, քան մեր հարյուրավոր զինվորների, և Շուշիից հապշտապ տեղափոխել էին Հայաստան։ Հենց «Արթիկ» ՔԿՀ-ից էլ նրանց ուղարկեցին Ադրբեջան։

Չգործեց, սակայն, և չի գործում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, և այս պահին մենք դեռ թվով 235 ռազմագերի ունենք Ադրբեջանում` ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի տվյալների, որը, ի դեպ, մինչ օրս հերքված չէ։

Բոլորս ենք հիշում, թե տարիներ ի վեր Ադրբեջանն ինչ դիվանագիտական ու այլ ռեսուրսներ էր ծախսում նրանց վերադարձնելու համար, սակայն այդ հարցը երբևէ քննարկման առարկա չի դարձել։ Եվ միայն այժմ իր օրոք Հայաստան վերադարձված ռազմագերիների քանակով հպարտացող Նիկոլ Փաշինյանը, ով, իհարկե, «մոռացել է», որ հենց իր օրոք են ամենաշատը ռազմագերիներ հայտնվել Ադրբեջանում,  հենց ամենասկզբում հանձնեց իր զինանոցի «Իսկանդերներին»` փոխարենը չստանալով գրեթե ոչինչ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռազմագերիներ հետ ստանալու` իշխանությունների միակ ռեսուրսը Հայաստանում իրենց պատիժը կրող քրեական հանցագործ ադրբեջանցի դատապարտյալներն են մնացել, 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց Քրեակատարողական ծառայություն (ՔԿԾ)՝ ցանկանալով ստանալ, կարծում ենք, հանրության մի զգալի հատվածին հուզող հարցերի պատասխանները՝

1. Քանի՞ օտարերկրյա քաղաքացի է դատապարտվել և պատիժը կրում ՀՀ-ում ապօրինի սահմանը հատելու համար:

2. Ադրբեջանի Հանրապետության քանի՞ քաղաքացի է գտնվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի տվյալներով և հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ:

3. 44 օր տևած պատերազմի ընթացքում հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ ադրբեջանցի գերի կա ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, և քանի՞ օտարերկրյա քաղաքացի (վարձկան), ո՞ր քրեակատարողական հիմնարկներում են նրանք պահվում:

4. Շուշիի բերդից քանի՞ դատապարտված անձ է տեղափոխվել Հայաստան, ո՞ր հիմնարկներում են պահվում:

Պաշտոնական հարցումից հետո, 5-օրյա ժամկետում ստացանք պատասխան, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կողմից չի իրականացվում առանձնացված հաշվառում, անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և մեր հարցման պատասխանը ՔԿԾ-ն կկարողանա տալ 30 օրվա ընթացքում:

Հիմա հարց՝ մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ երկրում Ազգային անվտանգության ծառայություն գոյություն չունի, և սահմանախախտներն այնքան շատ են, որ 5 օրվա ընթացքում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, եթե, իհարկե, նման վիճակագրություն չկա, չի կարողացել մի քանի քրեակատարողական հիմնարկներից ճշտել դրանց թիվը, ու մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ն 30-օրյա ժամկետ է խնդրել դրա համար: Եվ եթե այդքա՜ն շատ է դատապարտված սահմանախախտների թիվը, ուրեմն դեռ որքանն էլ չեն բռնվել ու, ինչպես ասում են՝ վխտում են ՀՀ-ում:

Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ այնքան շատ է ադրբեջանցի քրեական հանցագործների ու մեր ՔԿՀ-ներում պահվող գերիների ու վարձկանների թիվը, որ նրանց միջոցով կարող ենք հետ բերել մեր բոլոր 235 գերիներին, թե՞ ամաչում եք ասել, ցուցում ունեք չասել, որ կամ առհասարակ չկան, կամ այնքան քիչ են, որ դրանով գերիների հարազատներին խաբել չի լինի ևս անորոշ ժամանակով:

Իսկ ի՞նչ վերլուծություն պիտի կատարեն Շուշիից տեղափոխված դատապարտյալների վերաբերյալ, թե՞ տեղափոխելիս չգիտեին՝ քանի հոգի են տեղափոխում:

Իսկ գուցե պատասխանները լավ էլ գիտեն, բայց արհեստական խոչընդոտնե՞ր են ստեղծում լրատվամիջոցի համար, ինչը կարծես թե Քրեակատարողական ծառայությունում սովորական աշխատանքային ձեռագիր է:

Ցանկալի կլինի իմանալ նաև Արդարադատության նախարարության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Արդյո՞ք այնտեղ էլ են կարծում, որ մեր՝ ՔԿԾ-ին տված հարցերին պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է հարկավոր, թե՞ խրախուսում են ԶԼՄ-ի հետ աշխատելու այս կերպը:

Ամեն դեպքում մենք կսպասենք 30-օրյա ժամկետում մեր հարցերի պատասխաններին՝ հընթացս ի մի բերելով մեր տեղեկությունները:

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти