Փաշինյանական հերթական մանիպուլիացիան. ինչ է իրականում ասել Գագիկ Ծառուկյանը
ПолитикаԵվ այսպես, Նիկոլ Փաշինյանը երկրում ստի, կեղծիքի ու մանիպուլիացիաների հերթական չափաբաժինն է բաց թողել՝ փորձելով արտահերթ ընտրություններից հրաժարվելու իր քայլը փաթաթել հասարակության ու քաղաքական ընդդիմախոսների վզին:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով վերահաստատել է, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը։
Ասվում է, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ինչպես նաև հասարակությունը կառավարությանը չի առաջադրել նման պահանջ:
Հայտարարության մեխն, անշուշտ, այն է, իբր մենք իրավիճակը հանգուցալուծելու համար պատրաստ էինք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն հանրությունն ու խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեցին այդ գաղափարին...
Մինչդեռ սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն ու կեղծիքն է, որով փորձում է մոլորեցնել հանրությանը:
Մասնավորապես, ինչ է ասել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս ոչ թե հրաժարվել է արտահերթ ընտրությունների գաղափարից, այլ նշել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, այնուհետ լինեն նոր ընտրություններ:
Անչափահաս երեխային անգամ պարզ է, որ այստեղ խնդիրը ոչ թե ընտրություններից խուսափելու մեջ է, այլև նրանց անցկացման ձևաչափի. պարտված ու հազարավոր զինվորների արյան պատասխանատվությունը կրող իշխանությունը չի կարող արդար ընտրությունների երաշխավոր լինել և սեփական գոյությունը երկարաձգելու համար չի խորշի ոչնչից...
Եվ ո՞վ պետք է խուսափեր արտահերթ ընտրություններից, ԲՀԿ-ն, որի միայն տարածքային կառույցների ղեկավարների թիվը գերազանցում է ամբողջ ՔՊ-ին անդամագրվածների թվի՞ն, թե Գագիկ Ծառուկյանը, ով Հայաստանում ավելի շատ մակերես է կառուցել, քան հասցրել է այցելել Նիկոլ Փաշինյանը...
Խելքի աշեցեք...
Արամ Խաչատրյան