Իրանցի հոգևորականը հայտարարել է, որ Covid-19-ի պատվաստանյութը մարդկանց միասեռական է դարձնում
Международные новостиԻրանցի հոգևորականը հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութը մարդկանց միասեռական է դարձնում, գրում է Daily Mail-ը։
Այաթոլլա Աբաս Թավրիզիանն այդ մասին հայտնել Է Telegram-ում, որտեղ մոտ 210 000 հետևորդ ունի։
«Մոտ մի՛ գնացեք նրանց, ովքեր COVID պատվաստանյութ են ստացել։ Նրանք միասեռական են դարձել»,- գրել է հոգևորականը։
Պարբերականը նշում է, որ ի պատասխան՝ ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Պիտեր Թետչելը հայտարարել է, որ նման հայտարարությունները «վարկաբեկում են» ինչպես պատվաստանյութը, «այնպես էլ միասեռականներին»:
«Այաթոլլա Թավրիզիանը գիտության հանդեպ տգիտությունը զուգակցում է հոմոֆոբ կոչերով»,- հայտարարել է նա։