Ինչու Ելցինն ընտրեց Պուտինին, այլ ոչ թե՝ Նեմցովին. Բացառիկ մանրամասներ
Международные новостиՌուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը հենց Վլադիմիր Պուտինին ընտրեց որպես իր հետնորդ, քանի որ դեֆոլտից հետո պետք էր մարդ, ով կարող էր պահպանել արդեն ձեռք բերածը: Այս մասին հայտարարել է Ելցինի նախկին օգնական Գեորգի Սատարովը:
Նա պատմել է, որ 1996 թվականին Ելցինը չէր պատրաստել թեկնածու, ով արժանի կլիներ ընտրություններին մասնակցելուն, ու այդ հարցը տանջում էր իրեն. «1995 թվականին Լյուդմիլա Պիեխան ելցինին հարցրեց՝ արդյո՞ք պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Նա ասաց՝ եթե չլինի ուժեղ թեկնածու, ով կկարողանա հաղթել Կոմունիստներին, ստիպված կլինի մասնակցել»:
Սատարովի խոսքերով, 1998 թվականի դեֆոլտը շոկի մեջ է գցել Ելցինին. «Եթե մինչ այդ նա ենթադրում էր, որ իրեն փոխարինողը պետք է լինի Նեմցովի նման մեկը, ապա դեֆոլտից հետո նա հասկացավ, որ պետք է մարդ, ով կկարողանա պահպանել եղածը»:
Դրանից հետո Ելցինը սկսել է իր հետներդին փնտրել նրանց շարքերում, ովքեր ծառայել են, Պուտինը նրանցից մեկն էր