Սա օբյեկտիվ վերաբերմունք է մարդկանց աշխատանքին. Կարեն Գիլոյան
Спорт«Շատ ուրախ եմ, որ դահլիճը մարդաշատ է։ Ուրախ կլինեմ, որ ապագայում ավելի մարդաշատ լինի, ինչը կլինի վստահություն այն բանի, որ մեր մարզաշխարհը նվաճումներ ունի։ Այսօր վաստակավոր մարզչի կոչումներ ենք շնորհելու։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»,- դիմելով ներկաներին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Հիշեցնենք, որ փոխնախարարն այսօր պարգևներ շնորհեց մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների։ Միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց.
«Սա սուբյեկտիվ վերաբերմունք չէ։ Սա օբյեկտիվ վերաբերմունք է մարդկանց աշխատանքին։ Սպորտում կան կոնկրետ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում մարզիչներին հասնում են վաստակավոր մարզչի կոչում, իսկ մարզիկներին՝ սպորտի վարպետի կոչում։ Այս մարդիկ այդ արդյունքը ցույց են տվել և ստացել են իրենց արժանի կոչումները»,- ասաց Կարեն Գիլոյանը։