Բանգլադեշում 8 իսլամիստ ծայրահեղական մահապատժի է դատապարտվել հրատարակչի սպանության համար
Международные новостиԲանգլադեշում ութ իսլամ ծայրահեղական մահապատժի է դատապարտվել հրատարակչի սպանության համար, փոխանցում է AFP-ն:
Դաքայում հրատարակչական տան սեփականատեր, 43-ամյա Ֆեյսալ Արեֆին Դիպանը, ով մի քանի աթեիստական գիրք էր հրատարակել, սպանվել էր 2015-ի հոկտեմբերին:
Հարձակումը 2013-2016 թվականներին բռնության ալիքի մի մաս էր, որն ուղղված էր աշխարհիկ ակտիվիստների, բլոգերների եւ աթեիստ գրողների դեմ: Դաքայի հատուկ հակաահաբեկչական տրիբունալի դատավորը բոլոր ութ մեղադրյալներին մեղավոր է ճանաչել:
Նրանցից երկուսը դեռ ազատության մեջ են եւ դատապարտվել են հեռակա կարգով, այդ թվում`, ոգեշնչող, նախկին սպա Սայեդ Զիաուլ Հակը, որին մեղադրանք է առաջադրվել մի քանի աշխարհիկ ակտիվիստի սպանության համար: