Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինչպես վերակազմավորել բանակը

Վահան Շիրխանյան, Սպաների միության նախագահ, Հայաստանի նախկին փոխվարչապետ

Գրիգոր Բարսեղյան, Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

 

Հայաստանի դբախտությունները միշտ էլ պայմանավորված են եղել նրանով, որ մարդիկ պաշտոններ են զբաղեցրել ԽԾԲ-ի (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքով, քանի որ վերևներում որևէ խմբավորում այդպես է ցանկացել։ Հայաստանի հաջողությունները միանշանակ էին այն դեպքում, երբ այդ տգեղ կանոնը խախտվում էր։ Օրինակ, երբ Մյասնիկյանը երկիր էր հրավիրում հայտնի մասնագետների՝ Թամանյանին, Իսահակյանին, Սարյանին և մյուսներին, կամ երբ որպես Գիտությունների ակադեմիայի նախագահ հրավիրվեց Լեոն, ապա Համբարձումյանը։ Հենց այնտեղից էլ սկսվեցին Հայաստանի հաջողությունները։

Այժմ հարց է, թե ներկա պայմաններում ինչպե՞ս կարելի է գտնել լավագույն ռազմական մասնագետների, երբ բոլոր զինվորական պաշտոնները նշանակվել են ԽԾԲ-ի սկզբունքով։ Դա նշանակում է, որ պետք է կասկածի տակ դրվի բոլոր բարձրագույն զինվորական պաշտոններ զբաղեցնողների պրոֆեսիոնալիզմը։ Դա նշանակում է, որ ռազմական պաշտոնյաները չեն կարող ինքնին բարձրագույն ռազմական ղեկավարություն ձևավորել, հետևաբար պետք է նման ղեկավարություն չձևավորեն։

Այս հարցին պատասխանելու համար նախ զուգահեռ անցկացնենք գիտության մեջ տիրող իրավիճակի հետ:

Հայաստանը պետք է տանուլ տար պատերազմը, որովհետև գիտությունը պատերազմում ներգրավված չէր։ Ներգրավված չէր այն պատճառով, որ գիտության մեջ քառասուն տարի բոլոր պաշտոնները բաշխվել են ԽԾԲ-ի, հանցավոր, գանգստերական սկզբունքով։ Չնչին գիտական արժանիքներով մարդիկ ակադեմիայի նախագահներն էին, իսկ բոլոր մյուս գիտական պաշտոնները բաշխվում էին ելնելով իրենց հարազատների կամ շրջապատի սոցիալական ուժից։ Նման վայ-պաշտոնյաները ոչ միայն ոչինչ չեն արել, այլ նույնիսկ չեն հարցրել գիտնականներին, թե պատերազմի համար ինչ կարող են տալ երկրին։ Նույնիսկ դրա համար խելք ու հայրենասիրություն չէր բավականացրել։ Խայտառակությո՛ւն։

Եվ դա այն ժամանակ, երբ գիտության մեջ կարելի էր կարգուկանոն հաստատել շատ պարզ եղանակով, տես՝ «Գիտության և կրթության զարգացման տեսլականը (հայեցակարգը)» հոդվածը (ամբողջական տարբերակ), 2021:

https://www.lragir.am/2021/01/18/614883/

Բանն այն է, որ հեշտ է պարզել, թե ով-ով է գիտության մեջ։ Գիտնականների տվյալները հայտնի են և պետք է լինեն համացանցում։ Այդ տվյալների հիման վրա կարելի էր կազմել գիտնականների վարկանիշները և համապատասխանաբար բաշխել հիմնական պաշտոնները։ Ի դեպ, նույնիսկ պետք չէր անհանգստացնել ամբողջ գիտական հանրությանը, քանի որ շատ չեն այն գիտնականները, ովքեր ակնառու տվյալներ ունեն։ Այնպես որ, ունենալով այդ տվյալները, կարելի էր վստահորեն համալրել հիմնական պաշտոնները գիտության մեջ։ Իսկ ցանկացած գործի 99 տոկոսը ճիշտ ընտրված կադրերն են հիմնական դիրքերում։ Ահա այսպես, հասկանալի և հեշտ կարելի էր շտկել գիտության գործերը և այն գործի դնել պատերազմում։

 

Հիմա զուգահեռներ կանցկացնենք գիտության և ռազմական գործի միջև։

Գիտություն։ Գիտնականների տվյալները հայտնի են, դրանք կարող են հեշտությամբ բացահայտվել և, համապատասխանաբար, հեշտությամբ կարելի է նշանակումներ կատարել հիմնական պաշտոններում:

Ասվածից դուրս բերենք ցանկացած գործի համար անհրաժեշտ կետերը։ Կարճ ասած, հարցը հանգում է հետևյալին՝ անհրաժեշտ է ստեղծել կադրային սանդղակ, դրա համար անհրաժեշտ են տվյալներ կադրերի մասին, իսկ դրա համար անհրաժեշտ է կադրերի ընտրության համակարգ:

Այժմ դիտարկենք իրավիճակը ռազմական գործում։

Զինվորականների մասին տվյալները հայտնի են միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։

Այստեղից հետևում է, որ բարձրաստիճան զինվորականների ընտրության գործընթացում պետք է ներգրավվեն ռազմական հարցերին առնչվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։

Սակայն իշխանությունները միշտ էլ զինվորական պաշտոնների են նշանակել ելնելով իրենց անձնական ու քաղաքական հավակնություններից։ Այդ պատճառով չի կարելի սպասել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կարող են օբյեկտիվ վերլուծություն կատարել։ Ամենայն հավանականությամբ, կլինեն մի քանի այդպիսի կարծիքներ, հնարավոր է միմյանց հակասող:

Այստեղից հետևում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ռազմական կադրերի վերլուծություն տան, բայց զինվորական կադրերի ընտրության գործընթացում որոշիչ նշանակություն պետք է ունենա մի ուրիշ մարմին, անվանենք այն բարձրագույն զինվորական խորհուրդ, որն ակնհայտորեն պետք է կազմված լինի ռազմական գործի մասնագետներից, որոնք ընդգրկված չեն կուսակցական կամ նոմենկլատուրային շրջանակներում։ Այսինքն՝ նրանք պետք է լինեն Նորատ Տեր–Գրիգորյանի, Կոմանդոսի և այլ մեծանուն հայերի նման մարդիկ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ զինվորականների հաստատված տվյալներ։

Այստեղ պետք է ավելացնել այն, ինչի մասին մենք գրում ենք արդեն տասնյակ անգամ։ Ցանկացած մարդ, ում բարձր պաշտոնի են ներկայացնում, պարտավոր է ներկայացնել համապատասխան ոլորտի զարգացման իր տեսլականը։ Ոչ թե «մենք այնպես կանենք, որ լավ լինի» տիպի ապուշ արտահայտությունների հավաքածու, այլ տեսլական, որտեղ հստակ առանձնանում են հիմնական խնդիրները, կադրային, ֆինանսական հարցերը, պատասխանատվության համակարգը և այլն։

Հակիրճ կրկնենք մեր առաջարկը։

  1. Բարձրագույն զինվորական պաշտոնների բոլոր հավակնորդները պետք է ներկայացնեն իրենց տեսլականը։
  2. Ռազմական հարցերի հետ կապ ունեցող բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, իրենց վերլուծություններն են ներկայացնում թեկնածուներից յուրաքանչյուրի վերաբերյալ։
  3. Այդ տեսլականների և վերլուծությունների հիման վրա բարձրագույն զինվորական խորհուրդը տալիս է իր եզրակացությունը՝ առանձին հավակնորդների որոշակի պաշտոնների նշանակման վերաբերյալ առաջարկը։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Փաշինյանի թիմը պետք է չանի այդ ամենը։ Քանի որ Փաշինյանն ապացուցեց, որ այնտեղ, որտեղ իր պաշտոնյաներն աղետալիորեն թույլ են, նա կարողանում է ավելի վատ պաշտոնյա նշանակել։ Ավելին, նրա պաշտոնյաներից ոչ մեկը մինչ օրս տեսլական չի ներկայացրել։ Օրինակ՝ Փաշինյանի օրոք Հայաստանի գիտության և կրթության փլուզումը, որը մենք ունենք նրա կադրային քաղաքականության և տեսլականների անտեսման արդյունքում։

Մեկնաբանություն։ Սույն առաջարկը լրացում է այլ ոլորտներին (կառավարման, գիտության, կրթության, դատական համակարգի և այլն) վերաբերող ինը, ավելի վաղ ներկայացված, առաջարկություններին, տես՝ «Այս պահին ամենաանհետաձգելի անհրաժեշտ քայլերը (ամբողջական տարբերակ)» հոդվածը, https://www.lragir.am/2021/01/17/614608/

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%