Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ նման պարտության պայմաններում իշխանությունը կմնա իր տեղում. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով պատերազմի անփառունակ զինադադարից հետո ակնհայտ էր ժողովրդի դժգոհության չափը իշխանությունների հանդեպ, բայց ընդդիմությունը կոպտագույն սխալ թույլ տվեց ժողովրդի հետ՝ հաղորդակցվելու առումով, իշխանությանը շտապելով մեղադրել դավաճանության և պատերազմի պարտության մեջ: Մինչդեռ հասարակության գնահատականը ամենևին էլ այդպիսին չէր:Orer.am - ի հետ զրույցում   Ս. Սաֆարյանը համոզված է նաև, որ թեև Ն.Փաշինյանին կարելի է մեղադրել շատ ու շատ հարցերում, բայց հասարակությունը հաստատապես չի կիսում նրա դավաճանության մասին թեզը:

 «Հասարակության ճնշող մեծամասնության վերլուծությունն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում է ընդդիմությունը: Եվ այդտեղից էլ սկսվում են հասարակության մեծամասնության և ընդդիմության տարաձայնությունները, քանի որ մարդիկ լավ գիտեն, թե այս պատերազմն ինչու հասունացավ, ինչպես հասունացավ, ովքեր են այդ պատերազմի շահառուները, արտաքին դերակատարները: Հասարակությունը շատ արագ նկատեց, որ ընդդիմադիր ուժերը նախկին իշխանության պատասխանատուներն են, որոնք ոչ միայն փորձում են պատերազմի հասունացման հարցում իրենց պատասխանատվության բաժինը բարդել իշխանության վրա, այլև հավակնում են գալ իշխանության: Ես կարծում եմ, որ այս երկու խոշոր հարցերն են, որոնք ճակատագրական եղան ընդդիմության համար: Եվ հանուն արդարության պետք է նշել, որ արցախյան խնդիրը հայաստանյան քաղաքական կյանքում եղել է որոշիչ, որի պատճառով տարբեր քաղաքական գործիչներ վճարել են իրենց կարիերայի ավարտով: Այդպես հեռացավ Կ. Դեմիրճյանը, Լ. Տեր-Պետրոսյանը և պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ նման պարտության պայմաններում իշխանությունը կմնա իր տեղում և ընդդիմությունը չկարողանա նրան տապալել: Դրա պատճառն այն է, որ հասարակությունն այդ պարտության համար ավելի շատ մեղադրում է նախկին իշխանություններին»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հնչեցրած թեզի մասին, որ՝ եթե ինքը լիներ իշխանության, ապա պատերազմ չէր սկսվի, Հանրային խոհրդի նախագահը նշեց, որ գուցե հասարակությունը հավատա այդ թեղզին, բայց վերլուծաբանները լավ գիտեն, թե պատերազմը ինչի արդյունքում է հասունել:

«Հայաստանը միջազգայնորեն վաղուց է հրաժարվել այդ տարածքներից և ստանձնել է դրանք երբևէ հանձնելու պարտականություն: Եվ այդ պարտավորությունները իր հերթին, 10 տարի շարունակ վերահաստատել է Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ եթե պարտականություն է եղել, ապա դա կա՛մ պետք է կատարվեր, կ՛ամ, եթե ուժով ստիպեին, ապա միջազգային մյուս դերակատարները չեն արձագանքի: Եվ եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ աշխարհը չի էլ թաքցնում, որ իր դավադիր լռությունը պայմանավորված է նրանով, որ իրենք Հայաստանին բազմիցս ասել են, որ Հայաստանը երբևէ պետք է այդ տարածքները հետ վերադարձնի»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նա ընդգծեց նաև, որ այդ մասին պատերազմի օրերին ասաց նաև ՌԴ արտգործնախարար Լավրորվը, որն ի դեպ ՀՀ երկրորդ նախագահն այդ պարտավորությունը վերահաստատել է իր պաշտոնավարման տարիներին, իսկ այդ տարիներից սկսած Ադրբեջանը սկսել էր սպառազինվել, ինչը ևս Քոչարյանը երբևէ չի քննադատել:

 «Ավելին, Հայաստանն իր հույսը մշտապես կապել է ՌԴ-ի հետ, որպես պատերազմը զսպող գործոնի, որը ևս ի դերև եղավ և պարզ դարձավ, որ Ռուսաստանն ամենևին էլ չի կիսում ոչ մի թիզականությունը: Բացի այդ, ռուսական կողմն ինքն էր պնդում, որ Հայաստանը պետք է հետ վերադարձնի այդ տարածքները: Դա նույն Լավրովի պլանն էր, որը սկսել են մշակել 2008 թվականից: Եվ այն անձինք, որոնք լավատեղյակ են այս ամենին, չեն կարող համաձայնվել այն թեզի հետ, որ եթե Քոչարյանը իշխանության լիներ, ապա կկարողանար հետաձգել պատերազմը: Ստատուս-քվոն 20 տարի պահպանվել է ոչ թե նրա համար, որ Քոչարյանը կամ Սարգսյանը շատ տանղանդավոր քաղաքականություն են վարել, այլ այդ ժամանակվանից արդեն սկսվել էր ռազմական և ռազմավարական բալանսը խախտվել և, բնական է, որ մի օր պատերազմը սկսվելու էր: Եվ հիմա, երբ փաստորեն անցած տարիների ռեգիոնալ խաղաղությունը Քոչարյանը փորձում է վաճառել իբրև այդ ամբողջի պատասխանատու, պետք է ընդգծել, որ դա ամենևին էլ այդպես չէ»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Հասարարակական- քաղաքական գործչի կարծիքով մինչև 2008 թվականը միջազգային կառույցների որևէ վերլուծականում կանխատեսում չի եղել պատերազմի ռիսկի մասին, բայց դրանից հետո արդեն սկսել են խոսել, նշելով 2012 թվականը որպես հավանական ժամկետ, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ:

«Այսինքն՝ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Ադրբեջնանը պատերազմ սկսելու հարցում իրեն դեռևս այնքան վստահ չէր զգում, քանի որ չէր հասցրել միչև վերջ սպառազինվել: Ուստի, Քոչարյանի երկու թեզերը, որոնցից մեկը խարսխված է Արցախի հարցի, մյուսը տնտեսության աճի վրա վիճելի են: Եվ, փաստորեն, նա այլ խաղաքարտ չունի վաճառելու հասարակության վրա, ուստի նրա վերադարձի հասարակական պահանջի մասին խոսք լինել չի կարող: Հակառակը՝ դա ավելի կերկարացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և երկընտրանքի դեպքում կարող եմ վտահ պնդել, որ նախընտրությունը կլինի ներկայիս իշխանությունների օգտին, քանի որ հասարակությունը լավ գիտի, որ պատերազմը մեկ կամ երկու տարում չի հասունացել, իսկ բանակն էլ լավ գիտի, թե պարտությունը ինչի հետևանք է»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան

Orer.am

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти