Ռուսաստանից կոշտ արձագանք է եղել դեպի Թուրքիա
Международные новостиՌուսաստանի պետդումայից արձագանքել են թուրքական TRT1 պետական հեռուստաընկերության եթերում հայտնված քարտեզին, որտեղ թուրքերը ցույց են տվել իրենց ազդեցության գոտին, որը պետք է լինի առաջիկա տարիներին: Այն ընդգրկում է նաև Ղրիմն ու Կուբանը:
Հիշեցնենք, որ քարտեզում թուրքական ազդեցության գոտում է հայտնվել նաև Հայաստանը:
ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը ենթադրել է, որ Անկարան Օսմանյան կայսրությունը վերականգնելու պլաններ ունի: Ամեն դեպքում, նրա գնահատականներով, Թուրքիան դժվար թե փորձի ուժով իրեն միացնել ռուսական տարածքները:
«Եթե նրանք ցանկանում են իրենց վրա փորձել ռուսական ոգին ու զենքը, թող փորձեն»,-ասել է նա՝ թուրք չինովնիկներին հորդորելով ուշադիր ուսումնասիրել ռուսական պատմությունը:
Մեկ այլ պատգամավոր Պավել Շպերովի խոսքերով, Թուրքիան երբեք չի թաքցրել իր մտադրությունները Ղրիմի վերաբերյալ: Նա ենթադրում է, որ Թուրքիան ցանկանում է ունենալ նույն ազդեցության գոտին, որն ունեցել է 200 տարի առաջ, սակայն հիմա դա դժվար թե հնարավոր լինի քննարկել: Պատգամավորը նաև ՌԴ ԱԳՆ-ին հորդորել է արձագանքել թուրքական պետական հեռուստաընկերությամբ նշյալ քարտեզի ցուցադրությանը: