Եթե կա հանրային պահանջ, ապա այն հենց հիմա պետք է ձևավորվի. Էմիլ Օրդուխանյան
АналитикаՔաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով արտահերթ ընտրությունների օրակարգից հրաժարվելու մասին թեև այս պահին դեռևս հստակություն չկա, բայց ակնհայտ է, որ այն հետաձգելու միտում կա, որն իշխանությունների կողմից մեկնաբանվում է, որպես հանրային պահանջի բացակայություն:
«Նախ հարկավոր է հասկանալ, թե ինպես է ձևավորվում հանրային պահանջը և ովքեր են ներկայացնում, քանի որ դրանք կարող են տարբեր քաղաքական բովանդակության լինել: Ակնհայտ է, որ երկիրը խորհրդարանական կառավարման անցնելուց հետո անընդհատ տեղի են ունենում ցնցումներ, որի պատճառը չկայացած կուսակցությունների առկայությունն է: Այսինքն, չկայացած կուսակցություններով քաղաքական համակարգը մշտապես ցնցումներ է առաջացնելու: Ուստի, կարծում եմ, որ առաջին հերթին հարկավոր է պատճառի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի ցնցումային հետևանքներ չլինեն»,- ասաց Է. Օրդուխանյանը:
Քաղաքագետը համոզված է, որ թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության կողմից բանեցված քաղաքական տեխնոլոգիաները բավականին հետաքրքիր էին, որը հանգեցրեց այն արդյունքին, որն ունենք այսօր:
«Եթե պետք է լինի հանրային պահանջ, ապա այդ պահանջը հենց հիմա պետք է ձևավորվի, քանի որ եթե իրականում կա հանրային պահանջ, բայց հանրությունը մինչ այս զուսպ էր, ապա հիմա պետք է փորձի ցույց տալ իր բողոքը: Եվ, եթե այս փուլում էլ մոբիլիզացիա չլինի, դա կնշանակի, որ այս փուլում ևս հանրային պահանջի մասին խոսակցությունները իրատեսական չեն: Հանրային պահանջը չափելու երկու եղանակ կա, կա՛մ սոցիոլոգիական հարցումներն են, կա՛մ դրսում պետք է կրիտիկական զանգված գոյանա: Եվ դա հասկանում են բոլոր քաղաքական ուժերը, բայց կարևորը արտահերթ ընտրության նպատակի հստակ ձևակերպումն է, թե իրականում ինչի համար է հանրությունը ցանցկանում արտահերթ ընտրություններ: Եթե պահանջը որակյալ խորհրդարան և պառլամենտական համակարգի ձևավորումն է, ապա կարելի է ասել, որ նպատակը կարդարացնի միջոցները, իսկ եթե ցանկությունը խորհրդարանում առկա ուժերի հարաբերակցությունը ինչ-որ կերպ փոխելն է, ապա ճիշտ կլինի որ ներկա խորհրդարանը շարունակի աշխատել մինչև 23 թվականը: Որակական առումով նոր խորհրդարան ունենալու համար նախ անհրաժեշտ է զագացնել ու կայացնել կուսացությունները, հակառակ դեպքում կունենանք նախկին կամ ներկա խորհրդարանի կրկնություն»,- ասաց Է. Օրդուխանյանը: