Փաշինյանը ինքը պետք է շահագրգռված լինի արտահերթ ընտրություններով. Նորայր Նորիկյան
АналитикаԻրավապաշտպան Նորայր Նորիկյանի համար հասկանալի չէ, թե ինչ քաղաքական հաշվարկ է կատարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարել է, թե արտահերթ ընտրությունների քաղաքական պահանջ չկա: Ըստ նրա՝ եթե իշխանությունները նման որոշման են հանգել 16+-ի ձախողման հետևանքով, ապա սխալ հաշվարկ են կատարել, քանի որ այդ ձևաչափի շուրջ հավաքված կուսակցություններից բացի դաշտում կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնց, փաստորեն, վաչապետը հաշվի չի առնում:
«Պետք է հաշվի առնել, որ նման պահանջ առաձացավ պատտերաղմի արդյունքից և խայտարակ կապիտուլյացնող փաստաթղթի ստորագրումից հետո: յսինքն այդ ամենից հետո առաջ եկավ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու գաղափարը: Հետևաբար այս հարցը չպետք է դիտարկվեր որպես հասարակական պահանջ, այլ՝ անհրաժեշտություն, քանի որ խնդիրը քաղաքական հարթության մեջ է ոչ թե իրադարձությունների»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ն. Նորիկյանը:
Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ից հետո գործող քաղաքական իշխանության լեգիտիմության հարցն է օրակարգային դարձել: Ուստի եթե անգամ մեկ մարդ նման պահանջ ձևակերպի, ապա պետք է Փաշինյանը ինքը շահագրգռված լիներ այդ պահանջը բավարարել:
«Առաջին հերթին Փաշինյանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցներ և ինքը պահանջեր, որպեսզի լեգիտիմության հարց այլևս չլիներ: Եվ նրան չպետք է հետաքրքրեր, թե քաղաքական ուժերը ինչպես կարձագանքեր դրան: Այդ դեպքում ներկայի ակնհայտ քաղաքական ճգնաժամը չէր լինի, իսկ դրա վերացման միակ լեգիտիմ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Դա նաև բխում է այսօրվա Հայաստանի շահերից, ուստի քանի դեռ մենք նոր իշխանության ձևավորման ականատեսը չենք դարձել, ներկայի ճգնաժամը գնալով կխորանա»,- ասաց Ն.Նորիկյանը: