Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Աշխատանքս ինձ համար ոչ թե պաշտոն է, այլ համայնքին ծառայելու միջոց. Արամ Դանիելյան

Մոտ երկու տարի է, ինչ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Դանիելյանը: Նրա պաշտոնավարման ընթացքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել՝ վերանորոգվել տանիքներ, փոխվել են վերելակներ, կառուցվել են մայթեր, տարածքը մաքրվել է տարատեսակ տաղավարներից, տնկվել են ծառեր: Այլ կերպ ասած՝ վարչական շրջանն ավելի գրավիչ է դարձել ոչ միայն արաբկիրցիների, այլև՝ մայրաքաղաքի հյուրերի համար:

Վարչական շրջանում իրականացված և նոր ծրարգերի մասին է Orer.am-ի զրույցը Արամ Դանիելյանի հետ:

— Պարոն Դանիելյան, Ձեր նշանակումից ի վեր Արաբկիր վարչական շրջանում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Այս ընթացքում հնարավոր  է եղե՞լ  գոնե կիսով չափ նվազեցնել կուտակված խնդիրները:

— Արաբկիրը  մայրաքաղաքի խոշոր վարչական շրջաններից մեկն է , նաև ամենահին թաղամասերից մեկն է: Եվ այդ առումով աշխատանքերը բավականին շատ են: Երկու տարիների ընթացքում աշխատանքներին զուգահեռ փորձել ենք ծանոթանալ նաև Արաբկիրի կարևորագույն խնդիրներին և դրանց լուծումները գտնել:

— Որո՞նք են այս պահին արդեն իսկ արձանագրված առաջնային համարվող խնդիրները:

— Արաբկիրի կարևորագույն խնդիրներից մեկը ենթակառուցվածքներն են, քանի որ դրանք բավականին հնացած են: Մասնավորապես՝ կոյուղագծերի հարցը, որոնք շատ տեղերում բավականին մաշված են, բայց մեզ հաջողվեց երեք փողոցի կոյուղագծերը փոխարինել նորերով: Խոսքը Արաբկիր 33, 35,37 փողոցների մասին է: Աշնանը հասցրեցինք լուծել նաև Հր.Քոչարի 1-ին փակուղու կոյուղագծի հարցը, որը անգամ խորհրդային տարիներից մինչ օրս կառուցված չէր եղել: Ես կարծում եմ, որ նման կապիտալ ծախսերը ամենանպատակահարմարներից են, քանի որ նման ներդրումների արդյունքում իրականացված ծրագրերը դեռ երկար կծառայեն սերունդներին: Վարչական շրջանում երթևեկության խցանումների հարցը ևս օրախնդիր հարցերից է, քանի որ փողոցների նեղ լինելու պատճառով բավարար թողունակություն չունեն: Այս հարցը լուծելու համար փորձում ենք նոր լուծումներ գտնել, և կարող եմ ասել, որ երկու տարվա ընթացքում Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցները միացնելու ծրագիր ենք իրականացնում, որի արդյունքում Կոմիտաս պողոտային զուգահեռ ևս մեկ փողոց կունենանք, ինչը էականորեն կթուլացնի առկա խցանումների խնդիրը: Մի քանի ամիս հետո կսկսվի շինարարությունը և այդ ժամանակ ավելի մանրամասն կանդրադառնանք այդ ծրագրին:

— Թաղամասը ունի նաև առանձնատներ ունեցող հատվածներ, որտեղ ևս կան տարիների, նույնիսկ՝ տասնամյակների կուտակված խնդիրներ: Դրանք ևս առօրեական են համարվում: Որքանո՞վ են դրանք այսօր Ձեր տեսադաշտում:

— Այդ հատվածների խնդիրները շատ ավելի խորն են և պետական հոգածություն պահանջող: Մասնավորապես՝ որոշ հատվածներում ունենք մարդկանց սեփականություն հանդիսացող գույքային խնդիրների, սեփականության վկայական ունենալու հետ կապված խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում իրենց պատկանող գույքը լիարժեք օգտագործել: Բայց դա բավականին խորը և պրոբլեմատիկ հարց է և առնչվում է ժամանակին ոչ ճշգրիտ չափագրումներ իրականացնելու հետ: Այսօր տարածքներ կան, որ մարդիկ ո՛չ կարողանում են իրացնել իրենց գույքը, որպեսզի նոր ներդրողները կապիտալ շինարարություն իրականացնեն, ո՛չ էլ շատ դեպքերում կարողանում են ինքնուրույն նորը կառուցել: Արդյունքում գույքը ժամանակի ընթացքում մաշվում է, դառնում է վթարային, դրանից բխող հետևանքներով: Այս խնդիրն առկա է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, բայց այն մեր տեսադաշտում լինելով հանդերձ մեր կողմից լուծելու լիազորությունների տիրույթում չէ: Մենք պարզապես խոհդատվական առումով ենք փորձում օգնել և ուղղորդում ենք խնդիրների հասցեատերերին դիմելու հարցում:

— Վարչական շրջանում լայն թափով ընթանում են նաև նորակառույց բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքեր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մի քանի տասնյակ հասցեներում ունենք նոր շինհրապարակներ, որտեղ նոր շենքեր են կառուցվում, որոնք ժամանակի պահանջներին համահունչ բարձր սեյսմակայություն ունեցող մոնոլիտ շինություններ են, ինչը ողջունելի է: Ի դեպ, նորակառույցները նախագծվում են բավարար չափով ավտոկայանատեղիներով, որը նախկինում չի եղել: Պահպանվում են նաև շինարարական բոլոր նորմերը, հարակից մոտ 60 տոկոսը տրամադրվում է սպասարկման կամ կանաչապատման համար: Ես դրական եմ համարում այդ տենդենցը, ինչը նաև բնակիչների կողմից է դրական արձագանքի արժանանում:

— Խնդիրներ կային նաև Մերգելյանի այգու հետ կապված: Ի՞նչ լուծումներ կան այս առումով:

— Մերգելյանի այգին Արաբկիր վարչական շրջանի եզակի կանաչապատ տարածքներից մեկն է, որը, ցավոք, այս պահի դրությամբ ունի երկու վարձակալության պայմանագիր: Դրանցից մեկի ժամկետը լրանում է 21 թվականի վերջին և մենք նախօրոք ծանուցել ենք, որ չենք ցանկանում երկարացնել պայմանագիրը և առաջարկել ենք կառուցված շենք-շինությունները այգուց հանել: Փորձելու ենք այգին վերածել իրական հանրային օգտագործման վայրի: Երկրորդ, պայմանագրի ժամկետները ավելի ուշ է լրանալու, բայց դա ևս ժամանակի խնդիր է և, կարծում եմ, որ մեզ կհաջողվի այգին վերադարձնել համայքնին: Այդ տարածքի կանաչապատման հարցը կարևոր է, քանի որ գտնվում է խիտ բնակեցված հատվածում, ինչպես նաև Մերգելյան ինստիտուտի հարակից վայրում է, որտեղի աշխատողները ևս կկարողանան մաքուր օդ շնչելու հնարավորություն ունենալ:

— Բավականին փողոցներ են վերանորոգվել ոչ միայն գլխավոր, այլև՝ երկորդական: Մասնավորապես Հակոբ Հակոբյան փողոցը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հակոբ Հակոբյան փողոցը անցյալ տարի կապիտալ վերանորոգվեց, ամբողջությամբ փոխվեցին եզրաքարերը, որոնց մի մասը մնացել էր ասֆալտի տակ: Ամբողջությամբ կանաչապատվեցին այդ տարածքի գազոնային հատվածները, ոռոգման ցանցն ամբողջությամբ՝ 1,2 կմ երկարությամբ փոխարինվեց նորով և այս պահին միանման գազոնային ծածկույթ ունենք: Բացի այդ, փողոցի լույսավորության համակարգը ամբողջությամբ փոխարինվեց նորով, տեղադրվեցին լեդ-լուսատուներ և այս պահին փողոցը շատ լուսավոր և սրտաբաց է դարձել նաև երեկոյան ժամերին:

— Որպես վարչական շրջանի ղեկավար ի՞նչ կմաղթեք արաբկիրցուն:

— Կցանկանամ հորդորել և խնդրել, որ հանրային տարածքների հանդեպ սեփականատիրոջ զգացումով լցվեն, քանի որ հանրային տարածքները պատկանում են բոլորին: Խնամքով և ուշադրությամբ վերաբերվեն ցանկացած ծառին, թփին, եզրաքարերին, նստարաններին, աղբամաններին, քանի որ դրանք հանրային սեփականություն են: Ցավոք սրտի ունենում ենք դեպքեր, երբ աղբամաններ են այրվում, նստարաններ կոտրվում կամ անհայտանում, ուստի, կխնդրեմ, որ նման բիրտ դեպքերի ականտես լինելու դեպքում անտարբերություն չցուցաբերեն նման երևույթների հանդեպ և բռնեն նման մարդկանց ձեռքը:

— Արցախի պատերազմի ժամանակ Արաբկիր վարչական շրջանից քանի զոհ է եղել:

— Ցավոք 60-ից ավելի զոհ ենք ունեցել, թաղման արարողությունների ժամանակ եղել ենք այդ ընտանիքների կողքին, փորձում ենք մեր աջակցությունը ցուցաբերել, հատկապես փոքր երեխա ունեցող ընտանիքների հոգսերը թեթևացնել հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Դա երկարատև ու ցավոտ պրոցես է: Ընտանիքները դեռ չեն կարողանում ուշքի գալ: Ինձ համար ևս հոգեբանական առումով շատ ծանր շրջան է եղել, բայց մեր դռները մշտապես բաց են, սոցիալական բաժնի հետ կապը մշտական է և մեկ անգամ ևս կոչ կանեմ, որ որդեկորույս ընտանիքներն իրենց հույսը դնեն մեզ վրա և եթե հարցեր լինեն, անպայման մեզ դիմեն:

— Ի՞նչ կհավելեիք մեր զրույցին:

—Ուզում եմ հավելեմ, որ տարիների ընթացքում Արաբկիրը զրկվել էր մայթերից: Որոշ մայթեր, օրինակ՝ Հր.Քոչար փողոցում կառուցեցինք, որոշների մասով այս պահին 5-6 նոր մայթեր կառուցելու նախագծման աշխատանքներն արդեն ավարտել ենք: Խոսքը Ավետիսյան, Հովսեփ Էմին, Ջեյմս Բրայսի և այլ փողոցների մասին է, որոնք նաև թեքահարթակներ են ունենալու: Դրանցից կկարողանան օգտվել նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Այս առումով պրոցեսը շարունակական է լինելու: Արաբկիրի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է 52 վերելակ, այս տարի նախատեսված է փոխել ևս 31-ը: Դրանով նաև անվտանգության հարց ենք լուծել, քանի որ նախկին վերելակները բավականին անմխիթար վիճակում էին: Դրան զուգահեռ կատարվում են հազարավոր քառակուսի-մետրի հասնող թեք և հարթ տանիքների վերակառուցման աշխատանքներ, որոնք թեև ուղղակիորեն գտնվում են բնակչի և համատիրության պարտականությունների մեջ, սակայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարույթանի կողմից ցուցաբերվող բարի կամքի շնորհիվ նեցուկ լինելով բոլոր վարչական շրջաններում առկա այսօրինակ խնդիրներին, հոգսերի մի մասը իրականացվում է քաղաքպետի ջանքերով: Յուրաքանչուր տարի վերանորոգվում են նաև բազմաբնակարան շենքերի 50-ից ավելի մուտքեր, որոնք բերվում են պատշաճ տեսքի, որպեսզի մեր բնակիչն իրեն ավելի հարմարավետ զգա: Ասֆալտապատման աշխատանքեր են իրականացվում: Համայնքում մեկ տարվա ընթացքում շուրջ 100 հազար քառակուսի մետր ասֆալտապատում է իրականացվել: Բացի այդ, վերանորոգվել է համայնքը շրջանցող ճանապարհ, որը վերջին անգամ 2010 թվականին էր վերանորոգվել: Խոսքը Կորեայի ձորից դեպի Եղվարդ տանող ճանապարհի մասին է: Անցյալ տարի այդ շրջանցիկ ճանապարհի վրա ծախսվեց 4500 քմ ասֆալտ, որի շնորհիվ ճանապարհը անցանելի է դարձավ: Ուշադրություն ենք դարձնում նաև, մրցույթի միջոցով գնվող ապրանքների որակին և այս առումով կցանկանայի նշել, որ մինչ այս չէր եղել դեպք, որ վարչական շրջանը որևէ մրցույթի մատակարարման առումով դժգոհ լինի: Բայց անցած տարվա վիճակագրության համաձայն մրցույթների մասնակիցների շուրջ 6 %-ին մենք ուղարկել ենք սև ցուցակ, հաշվի առնելով կատարվող աշխատանքերի ոչ բավարար լինելը: Մի կողմից դա թեև դժվարացնում է աշխատանքը, բայց փոխարենը որակական առումով աճ է գրացվում, և մրցույթների մասնակիցները սկսել են ավելի ուշադիր լինել իրենց աշխատանքի հանդեպ: Սա ևս ձեռբերում է, որի արդյունքում կարողանում ենք նոր որակ ապահովել: Այսօրինակ աշխատանքերը գուցե հանրությանը տեսանելի չեն, սակայն նման աշխատանքի արդյունքում հանրային միջոցներ են տնտեսվում: Նշեմ նաև որ այս աշխատանքը ինձ համար ոչ թե պաշտոն է, այլ համայնքին ծառայելու միջոց: Այդ է պատճառը, որ աշխատանքիս մոտենում եմ ամենայն սիրով և հոգատարությամբ, ինչի արդյունքում ստանում եմ դրական արձագանք համայնքի բնակիչների կողմից:

Արմինե Գրիգորյան

Orer.am

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти