Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Կարս-Երեւան. Կանխել գրոհը «անսահման» Հայաստանի վրա

100-ամյա վաղեմության ակտերի եւ դրանց հետխորհրդային ածանցյալների վրա հիմնված ՀՀ ռազմական (նախարար Դ.Տոնոյան) եւ անվտանգության (քարտուղար Ա.Գրիգորյան) հայեցակարգերը 2020 նոյեմբեր 9-ին գրանցեցին կատարյալ ֆիասկո: Առավել եւս անհրաժեշտ է խոսել «առանց սահմանների Հայաստանի» հանդեպ թշնամու ռազմական պլանների եւ առկա միջոցների մասին: Կարսի «Քիշ-2021» զորախաղերը այդ ծրագրերը ծածկող քարոզչական քողի տակ թափանցելու մասնակի հնարավորություն են տալիս

Տակտիկական զորախաղերը որպես կանոն փորձարկում են պարտադրվող կամ սեփական նախաձեռնությամբ ամենամոտ ապագայում իրագործելիք գործողությունների հավանական տիպերը: Եթե տիպերը հարձակողական են, ապա վստահ կարելի է խոսել գրոհի պատրաստվելու ընդհանուր տրամադրության մասին: Նախորդիվ անդրադարձանք Անկարա-Բաքու համատեղ զորախաղերի շուրջ առկա քաղաքական դրությանը: Ինչպիսի՞ն էր Կարսի «Քիշ-2021»-ը ռազմական առումով:

Բաքվի եւ Մոսկվայի պաշտոնական եւ վերլուծական մարմինները դրանք որակել են իբրեւ առօրեական եւ ոչ մեկին ոչնչով չսպառնացող [ՌԴ ՊԴ, Սլուցկի, 1]: Այս բնորոշումներին հակառակ, Անկարայի պաշտոնական Անատոլիական գործակալությունը դրանք բնութագրում է իբրեւ «աննախադեպ ընդգրկում ունեցող»: Դատելով հրապարակված նյութերից, թուրքական գործակալության գնահատականը ճշմարիտ է [Անատոլիական, 2]. ռազմական պլանավորման տեսակետից զորախաղերը բացառիկ էին:

Ահա թե ինչու: Փորձարկվել են Արցախյան երկրորդ պատերազմում տեղ չգտած տակտիկական սխեմաներ: Դրանք են՝ ավիացիոն գրոհային հարվածները եւ օդային տակտիկական դեսանտները: Այս ամենին գումարվում է Անկարայի եւ Բաքվի համատեղ հրամանատարության տակ գտնվող գումարտակների, առանձին տանկային վաշտերի մսնակցությունը: Այսպիսով ուրվագծվում է զորախմբային օպերացիայի մի պատկեր, որի առաջին փուլում կիրառվում են ավիացիա եւ բարձր շարժունակությամբ հատուկ ստորաբաժանումներ թիկունքում, իսկ գրոհը շարունակվում է տանկային հարվածների միջոցով՝ հակառակորդի զորքերի հիմնովին կազմալուծված դիմադրության պայմաններում: ԱԹՍ-ները կիրառվում են առավելապես հետախուզական եւ նշանառության նպատակով:

Թուրքիայի օդուժի ֆրանկ-գերմանական արտադրության Eurocopter AS 532UL եւ ամերիկյան արտադրության Sikorsky UH-60 Black Hawk ուղղաթիռները կոմանդոյի դասակի դեսանտավորում են իրականացնում AgustaWestland T129 Mangusta իտալա-բրիտանական մոդելի հիման վրա թուրքական արտադրության TAI ATAK հարվածային ուղղաթիռի պաշտպանության ներքո | լուս՝ Անատոլիական գ-ն

 

Թուրքիայի ցամաքային ուժերի ամերիկյան արտադրության M60A1/A3 (շուրջ 1000 միավոր) եւ Բաքվի ռեժիմի Shtora պաշտպանական համակարգերով համալրված ռուսական արտադրության T90C (շուրջ 100 միավոր հայկական մեկ միավորի դիմաց) տանկերը Կարսի զորախաղերին | լուս՝ Անատոլիական գ-ն

 

Սա կայծակնային օպերացիայի պատկեր է, ի տարբերություն Սիրիայի եւ հատկապես Արցախի դեմ կիրառված տեւական ճնշման թուրքական մարտավարության, որի ժամանակ կոմանդոներն ու նշանառուների խմբերը տեղաշարժվում էին համարյա հետիոտն, իսկ ԱԹՍ-ները ի վիճակի էին 44 օրվա ընթացքին իրացնել գրեթե անպաշտպան տեխնիկայի եւ մարդուժի խոցման ընդարձակ «պլան»:

Ինչ նպատակով է մշակվում կայծակնային հարվածը: Դժվար չէ նկատել, որ Կարսը խոշոր հանգույց է Գյումրի տանող երկաթուղու վրա: Համաձայն Թուրքիայի զինված ուժերի բազավորման սխեմայի, Կարսում է տեղակայված թուրքական 9-րդ բանակային էրզրումյան կորպուսի 14-րդ մեքենայացված բրիգադը: Եթե այն համալրվի Մուշում, Նախիջեւանում, Կասպիցի արեւմուտքում տեղաբաշխված մեկ գնդի հասնող ավիացիոն միջոցներով եւ Նոյեմբեր 9-ի հուսալի պաշտպանության տակ գտնվող Բաքվի տանկային շարասյուներով, ապա Կարսում փորձարկվածի լայնամասշտաբ իրականացումը ՀՀ դեմ ավելի քան հավանական է դառնում: Հայկական ուժերի թիկունքում իջեցված դեսանտները կոչված են լինելու ապահովել թուրքական կորպուսի միավորումների անարգել փոխադրումը Կարսից Գյումրի՝ երկաթուղով:

Ալեքսանդր Խրամչիխին, – «Բաքվի բանակի ներուժը ներկայում ավելին է, քան նույնիսկ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և 102-րդ ռազմակայանի համատեղ կարողությունը», 2020 մարտ 16

102-րդ ռուսական զորակայան կոչվող ՌԴ ԶՈՒ նախկին 73-րդ մոտոհրաձգային բրիգադի եւ ՖՍԲ սահմանապահների մասնակցության հարցն է առաջանում: Այստեղ թուրքերը կարող են կիրառել Սիրիայի իրենց փորձը: Գրոհի են ենթարկվելու բացառապես հայկական ուժերը: Ռուսական ստորաբաժանումների միջամտությունը կանխելու նպատակով կիրառվելու է հռետորական սպառնալիք: Դա բավարար կլինի: Ռուսների հավանական կորուստները կազմելու են հարյուրավոր զինծառայող եւ տասնյակ միավոր տեխնիկա, այդ թվում ավիացիա: Հանուն ինչ-որ հայերի՞, որոնց ռուսական մամուլը օրնիբուն ագրեսոր է որակում եւ ցեխի հետ խառնում:

«Սահմանային լոկալ միջադեպ» բնորոշման դեպքում նույնիսկ, եթե նկատի առնենք Ռուսաստանում տիրող ներքին քաղաքական իրադրությունը, այդ կորուստները ի վիճակի են սասանել ցարական գահը: Հայաստանը Սիրիա չէ՝ այս համեմատության ամենահոռի շեշտադրումով: Ուստի ռուսական միջամտությունը բացառվում է: Դա պարզ է թե թուրքերին, թե, նույնիսկ, հին սապոգներով պաշտպանական նոր համակարգ ստեղծելու մասին խոսող նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ռուսների օգնությունը, լավագույն դեպքում, հանգելու է ՀՀ տարածքի մասնատման շրջանակներում՝ Արցախից հայտնի խաղաղարարությանը:

Թուրքիայի օդային ուժերին պատկանող 4 ամերիկյան-իսրայելական Boeing 737AEW&C Peace Eagle վաղ հայտնաբերման եւ կրակի կառավարման թռչող կայանքներից մեկը |

 

Կարսում կայացած Անկարա-Բաքու բանակային համաձուլման վարժանքին հարկ է գումարել Երկրորդ Արցախյանի ընթացքին թուրքերի իրականացրած զենքի լայնամասշտաբ փորձարկումը: Չմոռանանք նաեւ ՀՀ մայրաքաղաքն ու Մեծամորը պաշտպանող ՀՕՊ միջոցների մարտական հետախուզման եւ պարտադրված գործարկման, Զվարթնոց եւ Էրեբունի օդակայանների մասնակի թռիչքազերծման, ՀՀ եւ Արցախի տարածքում մարտական գործողությունները Թուրքիայի տարածքից Boeing 737 Peace Eagle թռչող կայանքի միջոցով համակարգելու փորձերը: Ի հեճուկս Միացյալ Նահանգների՝ Թուրքիային վաճառված C-400 ՀՕՊ համակարգերը այդ երկիրը փորձարկեց ընդհուպ մինչեւ Ղրիմ եւ Կրասնոդարի երկրամաս թռիչքազերծ գոտի առաջացնելու ուսումնական ծրագրով:

Ավելին...

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%