Մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել
TV«Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել։ Այդպիսի կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել։ Բայց ավելի կարեւոր է, թե մենք ինչու ենք սխալվել, ինչու է սխալվել մեր քաղաքական թիմը։ Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել»․- այսօր՝ մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այնքան սիրված են եղել, որ, ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և իրենց սերը՝ ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել են ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ։
«Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։ Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում