Ռուսաստանը տագնապով հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո
Международные новостиՌուսաստանը տագնապով է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գրում է ՌԻԱ Նովոստին-ն։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին: Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա: Սա կարևոր է հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Մատվիենկոն: