Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ)
TVՀայաստանը նոյեմբերին , Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվի ուղղությամբ առնվազն մեկ ռուսական Իսկանդեր բալիստիկ հրթիռ է արձակել, սակայն այն խոցվել է Ադրբեջանի կողմից:
Այս մասին Middle East Eye գործակալությանը հայտնել է տեղեկացված բարձրաստիճան պաշտոնյան:
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին խրախուսել է օգտագործել Իսկանդեր հրթիռները և նյութական աջակցություն է ցուցաբերել դրանց արձակման համար՝ ստիպելու Ադրբեջանին հրադադարի գնալ:
Իսկանդեր բալիստիկ հրթիռը Երևանի կողմից արձակվել է հրդադարից մի քանի օր առաջ ՝ մայրաքաղաքի ուղղությամբ: Դա անհանգստացրել է ադրբեջանի պաշտոնյաներին:
Սակայն ադրբեջանական զինվորականների կողմից շահագործվող իսրայելական Բարաք-8 հակահրթիռային պաշտպանության համակարգը խոցել է այն,- ասել է պաշտոնյան:
Այս հրթիռների հետագա օգտագործումը կարող էր սրել իրավիճակը: ԵՎ ես կարծում եմ, որ դա , ի թիվս այլ բաների , համոզել է ադրբեջանական ղեկավարությանը գնալ հրադադարի,- նշել է նա:
Համակարգն Ադրբեջանի կողմից ձեռք է բերվել 2018 թվականին և անցել է փորձարկումներ: Հրադադարից մի քանի ժամ առաջ սոցցանցերում հայտնված տեսագրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը Իսկանդեր հրթիռ է արձակել Ադրբեջանի ուղղությամբ: