Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ
Международные новости«Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում»,- այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցմամբ, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Նրա խոսքով` աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:
«Այն (ջրհեղեղը – խմբ․) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա հիշեցրել է, որ Նոյն առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ և կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ այն գալիս է «մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ կարեկցանքին» ձեռք ձեռքի բռնած: