Դրամայի գլխավոր հերոս, թե «Մասովկայի մատերիալ»
АналитикаԲա՛վ է, տղերք։ Մենք սցենարիստներ չենք։ Մենք այս դրամայի գլխավոր հերոսներն ենք,- գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը...
Դժվար է չհամաձայնվել... Բայց կա մի առավել ցավալի իրողություն...
Հասարակության զգալի մասը, որ նույն դրամայի հերոսներն են, իրենց գերադասում են պահել «մասովկայի մատերիալի» նման: Դեռ մի կողմ դնենք, որ այս իշխանությունը հանրության հետ անում է՝ ինչ խելքին փչում է՝ վրան զենք է պահում, ոստիկանական բռնության է դիմում, դարձնում է և «տուգանքի մատերիալ» այլն. հանրության մի զգալի մասը սիրում է լինել ավելի շատ անշառ մասովկայի ամբոխ, հրապարակներում վանկարկել Նիկոլ կամ, ասենք, Վազգեն, քան վերցնել իր բաժին պատասխանատվությունը:
Այդպես երևի հեշտ է ապրել: Այդպես արեցինք երեսուն տարի... Ամեն ինչ գցեցինք օրվա իշխանության վրա, ինքներս օգտվեցինք հնարավոր ամեն ինչից, օրենքների սողանցքներից, մի ամբողջ հանրություն, պետություն կառուցելու փոխարեն, զբաղվեց այն խարխլելով և ատելություն գեներացնելով:
Արդյունքը՝ դրամատիկ պատերազմ, դրամատիկ երկիր: Բայց կրկին՝ մեղավորները նախկիններն են կամ, թեկուզ, ներկաները...
Հանրությունը տեր էր հաղթանակներին, այս դեպքում «մասովկայի մատերիալ» լիովին բավարար է...
Խաչիկ Արամյան