Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Պաշտոնյաներ են կալանավորվել. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

Հ.Մ-ն զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող  անձանց կողմից իրեն և նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը՝ վերջինի և այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հիշյալ պաշտոնատար անձինք տնտեսվարողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ նրանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մետաղե ամրաններ և ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և այդ կերպ մաքսային վճարներ կատարելուց տնտեսվարողին ազատելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք մաքսակետի հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել, չեն հաշվառել, չեն կշռել, թաքցրել են տրանսպորտային միջոցում հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը:

Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված ապրանքի մաքսային հայտարարագիր չներկայացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ավտոմեքենայի արտաքին զննում, բեռնային մասում կիրառված ապահովման միջոցների ամբողջականության ստուգում չիրականացնելու պայմաններում՝ չեն կիրառել ՀՀ մաքսային մարմինների կողմից օգտագործվող մաքսային ապահովման միջոցներ, դրանց վերաբերյալ համապատասխան նշագրումներ չեն կատարել բեռն ուղեկցող փաստաթղթերում, մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով չեն լրացրել և չեն ներկայացրել ապրանքների և տարանցիկ հայտարարագրեր, չեն կատարել փաստաթղթային և փաստացի հսկողական անհրաժեշտ գործառույթներ, փոխարենը՝ տրանսպորտային միջոցները թույլատրել են տեղաշարժել մանրակրկիտ զննման մասնաշենք և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ, իսկ այնուհետև՝ ռենտգեն դիտարկման և նկարահանման մասնաշենք:

Դրանից հետո, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, կազմել և ծառայողական կնիքով հաստատել են բեռի տեղափոխման՝ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր: Կաշառք տվողին պատկանող մաքսազերծման ենթակա բեռները նախապես որոշված վայր անարգել հասցնելն ապահովելու, ճանապարհին հնարավոր ստուգումների դեպքում դրանք ստուգող անձանց ներկայացնելու և այդ կերպ կիրառված հանցավոր մեխանիզմը քողարկելու նպատակով, կեղծված հայտարարագրերը տրամադրել են բեռնատարների վարորդներին՝ որոշված վայր հասնելուց հետո դրանց  ոչնչացման պայմանով:

Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, որպիսի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վերոգրյալից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված ընկերության սեփականատեր Վ.Դ-ն, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել «DRIFT 7000 SAE 40» ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր՝ դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին և համոզելու եղանակով նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրելու և այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր և տուրքեր վճարելուց խուսափելու համար:

Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով առանց  համապատասխան մաքսային ձևակերպման Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել  ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր, որոնք ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնով Հայաստան Հանրապետության տարածք են ներմուծվել բացառապես նույն մաքսատան բաժանմունքի պետ  Հ.Մ-ի հերթափոխի ընթացքում:

Հ.Մ-ն և նշված օրերին իր հետ հերթափոխի մեջ գտնված  պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մի շարք մաքսային տեսուչները,  նախնական համաձայնության գալով իրար հետ և հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք նախատեսված հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպման չեն ենթարկել, մասնավորապես՝ նույն օրերին մաքսային տեսուչները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կշռել բեռնատար ավտոմեքենաները, դրանց տվյալները չեն մուտքագրել միասնական բազա, որից հետո առանց սահմանված փաստաթղթերի թույլատրել են բեռնատարների ելքը մաքսակետից՝ կեղծ տեղեկություններ ներառելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ելքի մատյանի՝ տրանսպորտային միջոցի համարանիշի լրացման վանդակներում՝ դրանում բեռնատարի իրական համարանիշի փոխարեն նշելով նույն մաքսային կետ երբևէ մուտք չգործած և գոյություն չունեցող  տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ՝ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, այդ կերպ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝  մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թվով 1332 տակառ ավտոյուղով  բեռնված և մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած և քրեական գործով  հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց և մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային  պայմաններ:

Ավելին՝ այստեղ

 
 
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%