«Զակազնոյ» լրատվականներ անիմաստ ջանքեր մի գործադրեք՝ ԲՀԿ առաջնորդի դիրքորոշումը արտահերթի հետ կապված խեղաթյուրելու համար, այն հստակ է՝ վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրություններ
Քանի որ արդեն չորրորդ օրն է, ինչ որոշ «զակազնոյ» լրատվականներ փորձում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը՝ արտահերթ ընտըրությունների վերաբերյալ, խեղաթյուրել կամ այլ կերպ մեկնաբանել, հարկ կա որոշակի պարզաբանում մտցնել:
Հատուկ ծանր հասկացողների ու ամնեզիայով տառապողների համար, հիշեցնում եմ, որ դեռևս հունիսի 5-ին, երբ պատերազմ դեռ չէր սկսել, բայց ԲՀԿ ղեկավարը զգուշացնում էր սպասվող վտանգի մասին, այդ ժամանակ Ծառուկյանը պահանջում էր Կառավարության 100 տոկոսի հրաժարականն ու առաջարկում էր արտահերթ ընտրություններ: Այդ պահիս սկած ԲՀԿ ղեկավարն իր դիրքորոշումը՝ Կառավարության կազմի ու հետագա իշխանության, չի փոխել, չնայած, կրկնում եմ, որոշ պրովակատոր լրատվականներ, առանց հիմնավորման, հայտարարում են, թե փոխվել է, Հայրենիքի փրկության շարժման ձևաչափում, Ծառուկյանի դիրքորոշումը մեղմացել է և նմանատիպ այլ անհեթեթություն:
Տեսեք, քաոսի միակ հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են ու այս ճանապարհին Ծառուկյանը ջանք չի խնայելու, որ հասնի դրան, ի վերջո ստեղ պետության և ողովրդի ապագայի հարցն է: ԱՅնպես որ, որքան էլ փորձեք խեղաթյուրել իրականությունը, չի ստացվելու, վերջ տվեք մանիպուլացիաներին, հիմա դրա ժամանակը չէ, երկիր ենք կորցնում...

9