Կուրսկում մայրը ողջ֊ողջ այրել է իր երեխային
Международные новостиՌԴ Կուրսկի մարզում մայրը բենզին է լցրել և հրկիզել իր 8 տարեկան երեխային։ Վերջինս մահացել է հիվանդանոցում: «Կուրսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի տեղեկատվության համաձայն՝ այրվածքներով Զելեզնոգորսկից բերված տղան, ցավոք, մահացել է», - ասված է տարածքային իշխանությունների հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 15-ի երեկոյան Կուրսկի մարզի Զելեզնոգորսկ քաղաքի բնակչուհին վիճաբանության ժամանակ իր ութամյա որդու վրա տան բակում վառելանյութ է լցրել ու հրկիզել նրան: Հետո, հասկանալով, թե ինչ է արել, կինը մարել է բոցը և շտապօգնություն կանչել:
Ավելին՝ այստեղ