Կոնտեն ուզում է Ինտեր հրավիրել Չելսիի կիսապաշտպանին
Спорт«Ինտերը» մտադիր է այս ամառ ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էմերսոնին։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 26-ամյա բրազիլացուն իր թիմում ուզում է տեսնել անձամբ միլանյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը խաղացողին մարզել է «Չելսիում» աշխատելու ժամանակ։
Էմերսոնը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է միայն 11 խաղի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» չի ուզում Էմերսոնին վաճառել 20 մլն եվրոյից քիչ գումարով։