«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կանցկացվի Մադրիդում
СпортՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի տնային հանդիպումը անգլիական «Լիվերպուլի» դեմ «Ռեալը» կանցկացնի Մադրիդում, հաղորդում է իսպանական Marca-ն։
Իսպանիան թուլացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները։ Դեկտեմբերից շատ երկրներ արգելել են օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Դրա հետեւանքով անգլիական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում էին չեզոք խաղադաշտում։ Այդ արգելքը կվերացվի մարտի 30-ին։
«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին եւ չի անցկացվի չեզոք խաղադաշտում։