Մայք Թայսոնի կյանքի և կարիերայի մասին սերիալում բռնցքամարտիկին կմարմնավորի Ջեյմի Ֆոքսը․ նախագծի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է․ Variety
КультураՀայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի կյանքի և կարիերայի մասին պատմող սերիալում նրան կմարմնավորի հոլիվուդյան դերասան Ջեյմի Ֆոքսը, գրում է Variety-ն։
«Թայսոն» վերնագրով սերիալի ռեժիսորը կլինի հանրահայտ Մարտին Սկորսեզեն, գործադիր պրոդյուսերը՝ Անտուան Ֆուկուան, իսկ սցենարիստը՝ Քոլին Պրեստոն։
Դեռևս հայտնի չէ՝ ինչ սթրիմինգային հարթակում կամ հեռուստաալիքում կթողարկվի այն։ Թողարկման ամսաթիվը նույնպես չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Ջեյմի Ֆոքսը Թայսոնին մարմնավորելու համար դեռևս անցյալ տարվանից մարզվում է։
«Ես վաղուց էի ցանկանում պատմել իմ պատմությունը։ Ես անհամբեր սպասում եմ Մարտինի, Անտուանի, Ջեյմիի և ամբողջ ստեղծագործական թիմի հետ համագործակցությանը, որով կփորձենք ցույց տալ ոչ միայն իմ մասնագիտական, այլև անձնական ճանապարհորդությունը»,- ասել է 54-ամյա Թայսոնը։