Իրավունք». Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ ՀՀ-ի դեմ որևէ քայլ ՌԴ-ն անպատասխան չի թողնի․ Մովսես Հակոբյան
Международные новости«Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը միանգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտանգին՝ գեներալը վստահություն հայտնեց.
-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ուզում:
-Այսի՞նքն:
-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:
-Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություններ չունե՞ք:
-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողություններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: