ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Էրդողանի հետ
Международные новостиԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը Անկարա կատարած իր աշխատանքային այցին ավելացրել է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Մարտի 29-31-ը այցի շրջանակներում Դամսն արդեն ծրագրել է հանդիպումներ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի, փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի եւ ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարար Զեհրա Ցյումրութի հետ։
Ըստ ԵԽԽՎ-ի, այցերի ժամանակացույցին ավելացվել է հանդիպումն Էրդողանի հետ:
ԵԽԽՎ նախագահի այցը նախորդում է Եվրախորհրդի ղեկավարներ Չարլզ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Թուրքիա այցին, որը նախատեսված է ապրիլի 6-ին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովի ժամանակ ԵՄ առաջնորդները համաձայնել էին Անկարայի հետ վերսկսել միգրացիայի եւ առեւտրի հարցերով «փուլային, համաչափ եւ շրջելի» համագործակցությունը:
Ավելին...