Նավալնին հացադուլ է հայտարարել
Международные новостиԿալանավորված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այսօր` մարտի 31-ին հացադուլ է հայտարարել` պահանջելով թույլատրել, որ իրեն բժիշկ այցելի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Ես իրավունք ունեմ բժիշկ հրավիրելու և դեղեր ստանալու: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ինձ չեն տալիս: Իմ մեջքի ցավը անցել է ոտքիս: Աջ և հիմա ձախ ոտքս զգայունությունը կորցրել են: Կատակը կատակով, բայց սա արդեն զայրացնում է. ես հացադուլ եմ հայտարարել` պահանջելով կատարել օրենքը և ինձ մոտ թողնել հրավիրված բժշկին: Այսպիսով, ես պառկած եմ սոված, բայցդեռևս երկու ոտքով»,-հայտարարել է Նավալնին:
Հետախուզման մեջ գտնվող Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել է օդանավակայանում: Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել Նավալնիի պայմանական պատժաչափը Իվ Ռոշերի գործով և փոխարինել այն 3,5 տարվա ազատազրկմամբ:
Ավելին...