Փոփոխությունները շուտ են զգում. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում պետական համակարգում: Բանն այն է, որ իշխանության մեջ բավականին սուր խուճապ կա այն բանի հետ կապված, որ ակնհայտ աճում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, առավել ևս ՍԴ հայտնի որոշումից հետո: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, անհանգստությունները միայն այս հանգամանքի հետ չեն կապված: Ինչպես տարիների փորձն է ցույց տվել, հայաստանյան չինովնիկական «դասը», հատկապես ուժային կառույցներինը, քաղաքական շատ նուրբ զգացողություն ունի և փոփոխությունները շուտ է զգում։
Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս ընթացքում և հատկապես ՍԴ նշյալ որոշումից հետո պետական ապարատի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ուժայիններից շատերը, սկսել են «սրբագրել» իրենց գործողությունները՝ աչքի առաջ ունենալով, թե, իրենց զգացողությամբ, «վաղվա իշխանությունն» ով է լինելու: Նրանք ոչ միայն ուղիներ են փնտրում դեպի Ռոբերտ Քոչարյանը, այլև փորձում են կոնկրետ քայլերով մաքրվել՝ հետագայում «խոսելու տեղ ունենալու» նպատակով։ Ավելին, նրանցից շատերը բավական ժամանակ է՝ կտրականապես հրաժարվում են անել այնպիսի բաներ, որոնք կարող են վնասել իրենց այդ ջանքերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում