Ռամզան Կադիրովը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Международные новостиՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հաղորդում է Գրոզնիի պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։ Պարզաբանվում է, որ դիմումի հիմքը «վերջին 15 տարիների ընթացքում պատմականորեն դժվար տարածաշրջանում հուսալի խաղաղության հաստատման և պահպանման գործում նշանակալի ներդրումն է»:
Հեռուստաալիքը հիշեցրել է, որ անցյալ տարի Կադիրովը առաջադրվել էր Խաղաղության և զարգացման ինստիտուտի (INSPAD) կողմից սահմանված միջազգային խաղաղության մրցանակի: Կազմակերպությունը նշել է նրա հատուկ դերը միջկրոնական հարաբերությունների, ինչպես նաև մարդասիրական և կրթական ծրագրերի զարգացման գործում: