Խամես Ռոդրիգես․ Սիմեոնեն ասաց, որ կարող եմ դառնալ շատ կարեւոր խաղացող «Աթլետիկոյում», բայց «Ռեալը» թույլ չտվեց
СпортԼիվերպուլի «Էվերտոնի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատմել է, որ մինչեւ Անգլիա տեղափոխվելը մոտ է եղել Մադրիդի «Աթլետիկոյի» խաղացող դառնալուն։
«Ես զրուցել էի Դիեգո Սիմեոնեի հետ եւ մոտ էի «Աթլետիկո» տեղափոխվելուն։ Նա ասաց, որ կարող եմ դառնալ շատ կարեւոր խաղացող իր թիմում, բայց «Ռեալը» թույլ չտվեց։
Ֆլորենտինո Պերեսը գիտեր, որ Զիդանի օրոք ես շատ չեմ խաղա։ Վատ տարի էր։ Ես ցանկանում էի խաղալ «Էվերտոնում»։ Եթե չլիներ Անչելոտին, ես այստեղ չէի տեղափոխվի։ Նրա գործոնը վճռորոշ եղավ իմ ընտրության հարցում»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ռոդրիգեսը 2020թ․ սեպտեմբերին է «Ռեալից» տեղափոխվել «Էվերտոն»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։
Նա հանդես է եկել նաեւ կոլումբական «Էնվիգադոյում», արգենտինական «Բանֆիլդում», պորտուգալական «Պորտուում», ֆրանսիական «Մոնակոյում» եւ Մյունխենի «Բավարիայում»։